Անձնական տվյալների պաշտպանության և “քուկիս” իդենտիֆիկացիոն ֆայլերի օգտագործման քաղաքականություն:

Այս կայքը կառավարվում է Շևրոլե Կենտրոնական և Արևելյան Եվրոպա ՍՊ ընկերության կողմից, որի գրանցման հասցեն է` 2040 Հունգարիա, Բուդաորս, Սաբադսագ փող, 117, հետագայում ` “Chevrolet” (“Շևրոլե”):

1. Մտավոր սեփականություն

Կայքում զետեղված ողջ նյութը Chevrolet-ի մտավոր սեփականությունն է: Այս նյութը չի կարող կրկնօրինակվել կամ պատճենահանվել, պահպանվել այն աստիճան, որ հնարավորություն ընձեռի պահպանվածը դիտել օնլայն: Չնայած շարադրվածին` դուք կարող եք տպել այս կայքի բոլոր էջերը ձեր անձնական օգտագործման համար: Երբեմն ձեզ հնարավորություն կտրվի ներբեռնել պաստառներ, էկրան սեյվերներ և ուրիշ ուտիլիտներ տվյալ ինտերնետային կայքից:

3. Կայքում զետեղված տեղեկատվության ճշգրտություն

Այս ինտերնետային կայքում զետեղված տեղեկատվությունն ուղղված է Chevrolet-ի հաճախորդներին, որոնք գտնվում են [երկրի անվանումը], և չի կարող կիրառվել այլ երկրներում: Մենք կգործադրենք բոլոր խելամիտ միջոցները երաշխավորելու համար, որ այս ինտերնետային կայքի բովանդակությունը պարունակում է ճշգրիտ և թարմացված տեղեկատվություն, բայց մենք չենք կրում որևէ պատասխանատվություն այն կորուստների և պահանջների համար, որոնք առաջանում են կայքի բովանդակության վրա հիմնվելու արդյունքում: Ձեր երկրում կոնկրետ ապրանքի առանձնահատկությունների համար խնդրում ենք խորհրդակցել ձեր Chevrolet-ի դիլերի հետ:

4. Ինչ ենք մենք անում ձեր կողմից մեզ տրամադրված տեղեկատվության հետ …

Chevrolet-ը հոգ է տանում ձեր կողմից տրամադրված տեղեկատվության անվտանգության մասին: Chevrolet-ը չի կուտակի որևիցե անձնական-նույնականացնող տեղեկատվություն ձեր վերաբերյալ (օրինակ` ձեր անունը, հասցեն, հեռախոսային համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն, այսուհետ` „Անձնական տվյալներ“), եթե դուք չտրամադրեք այդ տեղեկատվությունը մեզ ինքնակամ: Եթե դուք չեք ցանկանում, որ ձեր Անձնական տվյալները կուտակվեն, խնդրում ենք դրանք չտրամադրել:

Chevrolet-ը չի փոխանցի ձեր Անձնական տվյալները երրորդ անձանց` նրանց անկախ օգտագործման համար` առանց ձեր նախնական թույլտվության: Chevrolet-ը ցանկանում է օգտագործել ձեր անձնական տվյալները` նոր ապրանքների, ծառայությունների, հատուկ առաջարկների և միջոցների վերաբերյալ ձեզ իրակազեկելու և մեր սպասարկման որակը բարձրացնելու համար: Հենց այս նպատակներով, միայն, ձեր Անձնական տվյալները կարող են հրապարակվել Chevrolet-ի փոխկապակցված ընկերություններին, վերավաճառողներին և ծառայություն մատուցողներին, որոնց մոտ պահպանվում են ձեր Անձնական տվյալները: Եթե դուք չեք ցանկանում, որ այս ամենը տեղի ունենա, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ, ինչպես նշված է ստորև: Նշված ընկերություններից մի քանիսը հնարավոր է, որ տեղակայված լինեն Հայաստանի Հանրապետությունից դուրս, սակայն նրանք պարտավորված են ապահովել ձեր Անձնական տվյալների գաղտնիությունը: Եթե դուք չեք ցականում հետագայում ստանալ տեղեկատվություն, խնդրում ենք նշահարել համապատասխան վանդակը կոնկրետ ֆորմաների ներքևում` սույն ինտերնատային կայքի մեջ` նախքան ձեր Անձնական տվյալների տրամադրումը:

5. Էլեկտրոնային հաղորդակցությունs

Որպեսզի մենք հնարավորություն ունենանք ուղարկել ձեզ այնպիսի տեղեկատվություն, որը բավարարում է ձեր պահանջներին և հետաքրքրություններին, մեր էլեկտրոնային նամակների մեջ տեղադրված է “click-through URL”: “click-through URL”-ն թույլ է տալիս մեզ հետևել և կուտակել տեղեկատվություն այն մասին, թե արդյոք դուք բացել եք էլեկտրոնային նամակը, թե ոչ կամ արդյոք ինչ հղումներ եք դուք սեղմել էլեկտրոնային նամակի մեջ: Կուտակված տեղեկատվությունն օգտագործվում է ձեր հետաքրքրությունները պարզելու և մեր հաճախորդներին ոչ պիտանի նամակներ չուղարկելու համար:

Եթե դուք չեք ցանկանում հետագայում հաղորդակցվել կամ ցանկանում եք դուրս գալ մեր փոստային հասցեների ցանկից, խնդրում ենք օգտագործել “unsubscribe” հղումը, որով ապահովված կլինի ցանկացած էլեկտրոնային նորություն, որը դուք կստանաք մեզնից:

Մենք կօգտագործենք ողջամիտ ջանքեր ձեր մասին նման տեղեկատվությունը մեր ֆայլերից ջնջելու համար:

6. Քարոզչական գործունեություն

Եթե դուք մասնակցում եք որևիցե մրցույթի, խաղարկության կամ քարոզչական բնույթի այլ միջոցառման, մենք հնարավոր է` օգտագործենք ձեր Անձնական տվյալները, որպեսզի նպաստենք այս ծրագրերի իրագործմանը:

7. Հղումներ դեպի լրացուցիչ ինտերնետային կայքեր

Մեր ինտերնետային կայքը նաև կարող է պարունակել հղումներ դեպի Chevrolet-ի այլ ինտերնետային կայքեր կամ դեպի մեր դիլերների, լիազորված արհեստանոցների և այլ փոխկապակցված ընկերությունների կամ լրատվական բնույթի ինտերնետային կայքեր: Երբ դուք սեղմում եք նման հղումը դեպի այսպիսի ինտերնետային կայքեր, զգուշացնում ենք, որ այս կայքերն ունեն իրենց ուրույն քաղաքականությունը` տեղեկատվության գաղտնիության վերաբերյալ և մենք չենք կարող կրել որևիցե պատասխանատվություն կամ պարտականություն այս կայքերի գործունեության համար: Խնդրում ենք ստուգել դրանց քաղաքականությունը` տեղեկատվության գաղտնիության վերաբերյալ, նախքան դուք տրամադրում եք որևէ անձնական տեղեկություն այս կայքերում:

8. Տեղեկատվության կուտակում և օգտագործումn

Ձեր համակարգչի լոգ ֆայլերից մեր կողմից կուտակվող և պահպանվող տեղեկատվությունն իր մեջ ներառում է ձեր Ինտերնետ Փրոթոքոլ (IP) հասցեն, բրաուզերի տեսակը և լեզվի կարգավորումները, օպերացիոն համակարգը, ինտերնետ սերվիս փրովայդերը (ISP) և ամսաթվի ու ժամանակի մասին տվյալները:

Մենք օգտագործում ենք այս տեղեկատվությունը, որպեսզի ապահովենք մեր կայքի արդյունավետությունը, պարզենք ավելին` կայքում մեր հաճախորդների ցուցաբերած վարքագծի մասին, վերլուծենք ընդհանուր միտումները և կուտակենք դեմոգրաֆիական տվյալներ մեր յուզերների վերաբերյալ: Կուտակված տեղեկատվությունը կարող է օգտագործվել մեր մարքեթինգային և գովազդային ծառայությունների և հաղորդակցությունների մեջ:

Եթե մենք օգտագործում ենք ոչ անձնական բնույթի տեղեկություններ Անձնական տվյալների հետ միասին, ապա այսպիսի տեղեկատվությունը համարվում է Անձնական տվյալների ամբողջություն այնքան, որքան այն համակցված է այսկերպ:

9. Քուքի ֆայլերի օգտագործում

Chevrolet-ի ինտերնետային կայքը, էլեկտրոնային նամակների ուղարկումը, օնլայն ծառայությունները, գովազդները և ինտերակտիվ հայտարարությունները կարող են օգտագործել „քուքի” ֆայլեր և այլ տեխնոլոգիաներ, ինչպիսիք են ինտերնետային ազդանշանները և պիքսել “թագ”-երը:

„Քուքի” ֆայլը զուտ տեքստային տեղեկատվության շղթա է, որը մենք ուղարկում ենք ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա` դեպի ձեր բրաուզերի քուքի ֆայլ` մեր ինտերնետային սերվերի միջոցով: Այս ամենը մեր կայքին հնարավորություն է ընձեռում վերհիշել ձեզ, երբ կապ է հաստատվում ձեր բրաուզերի և մեր սերվերի միջև: Քուքի ֆայլի հիմնական առաքելությունը յուզերներին ճանաչելու և մեր ինտերնետային սերվերին այնպիսի հնարավորությամբ օժտելու մեջ է, որը թույլ է տալիս մեր սերվերին ձեզ ներկայացնել ընտրված ինտերնետային էջեր, ինչը դարձնում է ձեր շփումը Chevrolet-ի ինտերնետային կայքի հետ առավել անձնական և հարմարավետ` բավարարելով ձեր անհատական պահանջները:

Chevrolet-ը և մեր գործընկերները նաև օգտագործում են քուքի ֆայլերը և այլ տեխնոլոգիաները` մտապահելու համար ձեր անձնական տեղեկատվությունը, երբ դուք օգտվում եք մեր կայքից, հայտարարություններից և օնլայն ծառայություններից: Այս ամենն ապահովվում է, օրինակ, նրանով, որ մտապահվում է այն տեղեկատվությունը, որը դուք տրամադրել եք նախկինում ինտերնետային տեսքով:


Այս կայքում օգտագործվում են երկու տեսակի քուքի ֆայլեր`

  • Այս կայքում օգտագործվում են երկու տեսակի քուքի ֆայլեր`
  • Կայուն քուքիներ. այս տեսակ քուքիները մնում են են ձեր բրաուզերի քուքի ֆայլում առավել շատ ժամանակ: Այս ժամանակահատվածի տևողությունը կախված է այն ընտրությունից, որը դուք կատարում եք ձեր ինտերնետային բրաուզերի կարգավորումներում: Կայուն քուքիները թույլ են տալիս տեղեկատվությանը անցնել դեպի ինտերնետային սերվեր ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը այցելում է այս կայք: Կայուն քուքիները նաև հայտնի են որպես անցնող քուքիներ:

10. Քուքիների օգտագործումը երրորդ անձանց կողմիցs

Chevrolet-ը կարող է երբեմն օգտագործել երրորդ անձ գովազդակիրների` գովազդ կազմակերպելու և մեր մարքեթինգային հաղորդակցությունն ապահովելու համար: Երրորդ անձ գովազդակիրներն օգտագործում են քուքիները` գնահատելու համար գովազդային հայտարարությունների արդյունավետությունը և գովազդի բովանդականությունն առավել անհատականացնելու համար: Տեղեկատվությունը, որը կարող է կուտակվել երրորդ անձ գովազդակիրների կողմից, կարող է ներառել այնպիսի տվյալներ, ինչպիսիք են աշխարհագրական տեղակայվածությունը կամ կոնտակտային տվյալներ, օրինակ` էլեկտրոնային փոստի հասցեն: Այս երրորդ անձ գովազդակիրների քաղաքականությունները` տեղեկատվության գաղտնիության վերաբերյալ, ապահովում են ձեզ հետագա տեղեկություններով` նրանց կողմից քուքիների օգտագործման վերաբերյալ: Այն դեպքում, երբ դուք ցանկանում եք իմանալ ավելին այս երրորդ անձ գովազդակիրների` տեղեկատվության գաղտնիության վերաբերյալ քաղաքականությունների մասին, դուք կարող եք այցելել Network Advertising Initiative ինտերնետային կայք, ինչը նաև ձեզ կտրամադրի տեղեկություն այն մասին, թե ինչպես կարելի է հրաժարվել այս ամենից:

11. Ինտերնետային ազդանշաններ և պիքսելներ

Մեր ինտերնետային կայքերը և էլեկտրոնային փոստի հաղորդակցությունները կարող են պարունակել էլեկտրոնային պատկերներ, որոնք հայտնի են որպես ինտերնետային ազդանշաններ կամ որպես պիքսել “քագ”-եր: Դրանք նախևառաջ օգտագործվում են երրորդ անձ տեխնոլոգիաների, ինչպիսիք են Google Analytics-ը, կողմից` մեր կայքի այցելուների ակտիվությունը հսկելու համար:

12. Քուքիների ակտիվացում և անջատում

Դուք կարող եք ընդունել կամ մերժել քուքիները` փոխելով ձեր ինտերնետային բրաուզերի կարգավորումները: Խնդրում ենք` դիմեք ձեր բրաուզերի հրահանգներին կամ այցելեք All About Cookies սովորելու համար, թե ինչպես կարելի է փոխել ձեր բրաուզերների կարգավորումները: Խնդրում ենք` նկատի ունեցեք, որ Chevrolet-ի ինտերնետային կայքի յուրահատկությունները հասանելի չեն լինի, եթե քուքիները անջատվեն:

13. Տեղեկատվության գաղտնիության վերաբերյալ հարցերով մեզ հետ կապի հաստատում

Եթե դուք ունեք որևէ հարցեր` կապված տեղեկատվության գաղտնիության վերաբերյալ մեր քաղաքականության հետ կամ ունեք հարցեր այն մասին, թե ինչպես ենք մենք օգտագործում ձեր Անձնական տվյալները, դուք կարող եք կապ հաստատել մեզ հետ մեր էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով կամ հեռախոսային համարով, որոնք բերվում են ստորև: Նույնը կիրառելի է, եթե դուք ցանկանում եք տեսնել ձեր Անձնական տվյալները, փոխել, փակել կամ ջնջել դրանք: Մենք կգործադրենք ողջամիտ բոլոր միջոցները ձեր պահանջները բավարարելու համար:

Էլ. Փոստ

ChevroletNewMarkets@gm.com
Հեռախոս
+ 36 23 447 000
Փոստային հասցե
Chevrolet Central and Eastern Europe LLC., 2040 Budaörs, Szabadság út 117. – Hungary (Հունգարիա)
Ընկերության գրանցման համարը
13-09-092586
ՀՎՀՀ
12924583-2-44 Ամսաթիվ` 16.11.2011.