ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ՏԵՂԵԿԱՆԻՇԵՐԸ (cookies)

Մենք ձեզ համար առավել դյուրին ենք դարձրել այն տեղեկանիշերի կառավարումը, որոնք օգտագործվում են մեր կայքերում:

Տեղեկանիշերը սովորաբար տառերից ու թվերից բաղկացած տեքստային ֆայլերն են, որոնք տեղադրվում են ձեր համակարգչում, երբ այցելում եք որոշակի կայքէջեր: Մենք օգտագործում ենք տեղեկանիշեր, որպեսզի ապահովենք կայքի որոշ մասերի աշխատանքը, տրամադրենք ձեզ հնարավորին լավագույն փորձ և տեղեկանանք, թե ինչպես կարող ենք բարելավել մեր կայքը և մեր կողմից առաջարկվող ծառայությունը:

Որոշ տեղեկանիշեր էական են կայքի աշխատանքի համար և դրանք ավտոմատ կերպով գործարկվում են ձեր այցելության ժամանակ: Այլ տեղեկանիշեր թույլ են տալիս մեզ տրամադրել այնպիսի ծառայություններ և տեղեկություններ, որոնք, ամենայն հավանականությամբ, կհամապատասխանեն ձեր կարիքներին, ինչպես նաև հարմարեցնել մեր ծառայությունը՝ ձեր աշխատանքն առավել դյուրին ու արագ դարձնելու համար:

Երբ այցելում եք մեր կայք, կարող եք ընտրել, թե արդյոք ցանկանում եք՝ թույլատրել մեզ գործարկել բոլոր տեղեկանիշերը: Մենք առաջարկում ենք, որ թույլատրեք գործարկել բոլոր տեղեկանիշերը մեր կայքի զննարկման ընթացքում, որպեսզի հնարավոր լինի ապահովել կայքի հնարավորինս լավագույն աշխատանքը: Մինչ որոշ տեղեկանիշեր խիստ անհրաժեշտ են, գոյություն ունեն նաը ոչ պարտադիրները: Տարբեր տեսակի տեղեկանիշերի մասին կարող եք իմանալ ստորև բերված բաժնում: Եթե չեք ցանկանում գործարկել բոլոր տեղեկանիշերը, խնդրում ենք ծանոթանալ այս էջի «Զննարկչի կարգավորումների օգտագործումը տեղեկանիշերի կառավարման համար» բաժնին:

Խիստ անհրաժեշտ տեղեկանիշերը

Խիստ անհրաժեշտ տեղեկանիշերը ձեզ հնարավորություն են տալիս շարժվել կայքում և օգտագործել այնպիսի հատկություններ, ինչպիսիք են մեր մեքենայի կազմաձևիչը ( օնլայն կոնստրուկտոր), մանրածախ վաճառքի կետի որոնումը և ինտերակտիվ ձևույթները:

Մենք օգտագործում ենք խիստ անհրաժեշտ տեղեկանիշեր, որպեսզի.

  • համոզվենք, որ կայքն աշխատում է և ճիշտ է գործում.
  • հիշենք այն ընտրությունները, որոնք կատարում եք, երբ կազմաձևում եք մեքենա.
  • ձեզ հնարավորություն ընձեռենք՝ պլանավորելու ձեր երթուղին դեպի ձեզ առավել մոտ գտնվող մանրածախ վաճառքի կետ` մեր որոնիչի միջոցով:

Մենք չենք օգտագործում խիստ անհրաժեշտ տեղեկանիշեր.

  • ձեզ կամ ձեր համացանցային կարգավորումներին վերաբերող որևէ անձնական տեղեկատվություն հավաքելու համար.
  • ձեր նախընտրությունները հիշելու կամ ձեզ վերաբերող որևէ տեղեկատվություն պահպանելու համար, որը դուրս է ձեր ընթացիկ այցելության շրջանակից:

Աշխատանքային տեղեկանիշերը

Աշխատանքային տեղեկանիշերը տեղեկատվություն են հավաքում այն մասին, թե ինչպես եք օգտագործում մեր կայքը, և պահպանվում են ձեր համակարգչում կամ սարքում կայքի այցելությունների միջև ընկած ժամանակահատվածում: Դրանք օգնում են մեզ բարելավել մեր կայքի աշխատանքի ձևը, հասկանալ, թե կայքի որ հատվածներն են առավել հետաքրքիր մեր հաճախորդների համար, և տեղեկանալ, թե որքանով են արդյունավետ մեր գովազդային արշավները: Այս ամենի օգնությամբ կարողանում ենք ձեզ տրամադրել լավագույն հնարավոր աշխատանք մեր կայք այցելելիս:

Մենք օգտագործում ենք աշխատանքային տեղեկանիշեր, որպեսզի.

  • վիճակագրություն տրամադրենք այն մասին, թե ինչպես է օգտագործվում մեր կայքը.
  • տեսնենք, թե որքանով են արդյունավետ մեր գովազդային արշավները.
  • բարելավենք մեր կայքը՝ դիտելով հաճախորդների առավել սիրված ուղևորությունները:

Մենք չենք օգտագործում աշխատանքային տեղեկանիշեր, որպեսզի.

  • հավաքենք որևէ անձնական տեղեկատվություն:

Այս տեղեկանիշերի մի մասը տրամադրվում է հավանության արժանացած երրորդ կողմերից, սակայն մենք թույլ չենք տալիս երրորդ կողմերին օգտագործել տեղեկանիշերը վերը թվարկվածից բացի որևիցե այլ նպատակով:

Ֆունկցիոնալության և թիրախավորման տեղեկանիշերը

Ֆունկցիոնալության և թիրախավորման տեղեկանիշերը պահպանվում են ձեր համակարգչում կամ սարքում կայք այցելությունների միջև ընկած ժամանակահատվածում: Դրանք օգտագործվում են կարգավորումները կամ նախընտրությունները հիշելու և ձեր աշխատանքի բարելավմանը նպաստելու համար՝ մեր կայք ձեր հաջորդ այցելության ժամանակ: Այս տեղեկանիշերի մի մասը տրամադրվում է հավանության արժանացած երրորդ կողմերի կողմից:

Մենք օգտագործում ենք ֆունկցիոնալության և թիրախավորման տեղեկանիշերը, որպեսզի.

  • ցուցադրենք առաջարկներ http://www.chevrolet-am.com/-ում, որոնք, ըստ մեզ, կարող են ձեզ հետաքրքրել.
  • մեր մեդիա և գովազդման գործընկերներին տրամադրենք տեղեկատվություն ձեր այցելության վերաբերյալ, որպեսզի նրանք կարողանան առաջարկել թիրախավորված գովազդներ.
  • տեղեկատվություն փոխանակենք գործընկերների հետ, որոնք ծառայություն են մատուցում մեր կայքում: Տեղեկատվությունը փոխանակվում է` միայն ծառայությունը, ապրանքը կամ գործառույթը տրամադրելու համար և չի օգտագործվում որևիցե այլ նպատակի համար:


Ֆունկցիոնալության և թիրախավորման տեղեկանիշերի մի մասը կառավարվում է երրորդ կողմերի կողմից: Մենք թույլ չենք տալիս երրորդ կողմին օգտագործել տեղեկանիշերը ստորև թվարկված նպատակներից բացի այլ նպատակներով:

ԶՆՆԱՐԿՉԻ (ԲՐԱՈՒԶԵՐԻ) ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՏԵՂԵԿԱՆԻՇԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ

Զննարկիչների մեծ մասի մենյուի հատվածում առկա «Օգնություն» կետը ձեզ տեղեկացնում է, թե ինչպես դադարեցնել ձեր զննարկչի կողմից նոր տեղեկանիշերի ընդունումը, ապահովել, որ զննարկիչը ձեզ ծանուցի նոր տեղեկանիշ ստանալու դեպքում և ընդհանրապես ապագործարկել տեղեկանիշերը:

Քանի որ բոլոր տեղեկանիշերի գործարկումը նշանակում է, որ դուք մշտապես կստանաք լավագույնը http://www.chevrolet-am.com-ից, մենք առաջարկում ենք դրանք միացրած թողնել: Օրինակ, եթե որոշեք չթույլատրել բոլոր տեղեկանիշերը, հնարավոր է` չկարողանանք տեղեկացնել ձեզ հետաքրքրող առաջարկների մասին:


Եթե որոշեք չգործարկել տեղեկանիշերը կամ ջնջել բոլոր տեղեկանիշերը ձեր զննարկչից, ձեզ հարց կուղղվի, թե արդյոք ցանկանում եք դրանք գործարկել՝ մեր կայք հաջորդ անգամ այցելելիս: