ԱՄԵՆԱԳՆԱՑ՝ ՀԱՐՄԱՐԵՑՎԱԾ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆԸ, ԽԵԼԱՑԻ ԵՎ ԿՈՄՊԱԿՏ

Trax-ը մեր 5-տեղանոց փոքր ամենագնացն է: Յուրօրինակ ոճավորված և քաղաքի համար նախագծված՝ այն ձեզ և ուղևորներին առաջարկում է հարմարավետություն և ձևափոխվող տարածք բեռների համար՝ միշտ ձեռքի տակ:



ՍՏԱՑԵՔ ԻՍԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Ընտրեք ժամանակակից շարժիչ` ձեր արկածներով լի ճանապարհորդության համար: Առկա են 1,4 լ աշխատանքային ծավալով տուրբո և 1,6 լ աշխատանքային ծավալով շարժիչներ: Դրանցից յուրաքանչյուրը համադրում է արագությունը վառելիքի խնայողության հետ, իսկ կատարելագործված Մեկնարկ/Կանգ տեխնոլոգիան ստանդարտ է մեխանիկական փոխանցումատուփի տարբերակների հետ: 6-աստիճան ավտոմատ փոխանցումատուփը մատչելի է մատնանշված մոդելների վրա:

Նախորդը
Հաջորդը

ԼԻԱՔԱՐՇԱԿ ՀԱՄԱԿԱՐԳ` ԸՍՏ ՊԱՀԱՆՋԻ

Ընտրեք ըստ պահանջի լիաքարշակ համակարգով շարժիչ, որն ավտոմատ կերպով առջևի տանող անիվների ռեժիմից կանցնի կցորդումն ուժեղացնող լիաքարշակ ռեժիմի: Իդեալական լուծում՝ անկանխատեսելի ճանապարհների համար:

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆՍ ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ՁԵՎԱՓՈԽՎՈՂ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Ընդամենը 4,25 մ երկարություն ունեցող Trax-ը հնարավորություն է տալիս հեշտությամբ զննելու շրջապատն ու կայանելու մարդաշատ քաղաքներում: Ներսում դուք և ձեր չորս ուղևորները երթևեկում եք բարձրադիր նստատեղերով, ինչի շնորհիվ մեծանում է տեսադաշտը:

Նախորդը
Հաջորդը

Հետևի նստատեղերը ծալելու դեպքում բեռնախցիկի ծավալն ընդարձակվում է՝ հասնելով 1370 լիտրի: Այնտեղ կգտնեք նաև 230 վոլտ լարմամբ վարդակ (առկա է միայն նշված մոդելներում): Նստատեղերի փոխակերպվող տարբեր դիրքերի, այդ թվում՝ 60/40 հետևի նստատեղերի և ուղևորի լրիվ իջեցված առջևի նստատեղի շնորհիվ (դուք կարող եք տեղափոխել մինչև 2,30 մ երկարության իրեր), այն դառնում է քաղաքային ամենատարողունակ ամենագնացներից մեկը:

ՎԱՅԵԼԵՔ ՏԵՂԵԿԱՏՎԱ-ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՄԵՆՈՒՐ

Ձեր տրամադրության տակ է նաև Chevrolet MyLink նորարարական տեղեկատվական-ժամանցային համակարգը, որը հնարավորություն է տալիս ձեր սմարթֆոնում եղած երաժշտությունն ունկնդրելու ավտոմեքենայի աուդիոհամակարգի միջոցով: Ավելին՝ այն ներառում է հետադարձ կայանման տեսախցիկ և ձայնով կառավարման անվտանգ SIRI Eyes Free խելացի օգնական համակարգ:

MyLink-ը ստանդարտ է ամենաբարձր մակարդակի LT համալրման համար:

ՎԱՐԵՔ ԱՎԵԼԻ ԱՆՎՏԱՆԳ

Օգնելով ձեզ խուսափել վթարներից՝ StabiliTrak®-ը մշտապես օպտիմալացնում է մեքենայի քարշը: Bluetooth®-ը թույլ է տալիս ձեռքերը ղեկանվին պահել զանգեր կատարելիս ու ստանալիս:

Հետընթաց կայանման տվիչներն ազդանշան են տալիս, եթե դուք չափից շատ եք մոտենում ձեր hետևում գտնվող խոչընդոտներին:

Chevrolet MyLink-ի հետադարձ տեսախցիկը կենդանի տեսապատկերը վերարտադրում է սրահում` օգնելով ավելի անվտանգ կայանել ավտոմեքենան:

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ՝ ՎԹԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ

Շուռ գալու դեպքում, Trax-ի կառուցվածքը հաշվարկված է իր նորմալ քաշի քառակի չափով դիմակայելու համար: Անվտանգության 6 բարձիկները, բոլոր 5 նստատեղերի եռակետ ամրագոտիները և երեխաների անվտանգության նստատեղերի ISOFIX խարսխող համակարգերը առաջարկվում են որպես ստանդարտ: Ստանդարտ են նաև վթարի ժամանակ ծալվող ոտնակները` պաշտպանելու վարորդի ոտքերի ստորին հատվածները: