ՔՐՈՍՈՎԵՐԻ ՃԿՈՒՆՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԿՈՄՊԱԿՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՄԲ ՄԻՆԻՎԵՆ
Orlando-ն կարող է առաջարկել այն ամենը, ինչ ձեզ պետք է: 7 նստատեղը նշանակում է, որ դուք կարող եք հերթական խաղին տեղափոխել ֆուտբոլի թիմի կեսին: Նստատեղերի ձևափոխումների բազմաթիվ տարբերակները հնարավորություն են տալիս Ա կետից Բ կետը տեղափոխելու խոշոր առարկաներ: Արտակարգ հարմարվող մեքենա՞: Այո, միանգամայն: Բայց Orlando-ն նաև նշանակում է ամենագնացի համարձակ դիզայն, գերազանց կառավարում և այնպիսի խելացի տեխնոլոգիա, որը ձեզ դուր կգա: Բացահայտեք Orlando-ն այստեղ:
ԽԵԼԱՑԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ
Ձեզ դուր կգա այն խելացի տեխնոլոգիան, որը կգտնեք Orlando-ում: Հատկապես՝ Chevrolet MyLink նորարարական տեղեկատվա-ժամանցային համակարգը, որն աշխատում է ձեր սմարթֆոնով` ապահովելու հսկայական առավելությունների մի մեծ բազմություն, այդ թվում՝ հետադարձ կայանման տեսախցիկը:
ՀԻԱՍՔԱՆՉ ԱՐՏԱՔԻՆ
Նախորդը
Հաջորդը
Orlando-ն հիասքանչ կերպով տարբերվում է շրջապատից: Այն մեքենա է, որն առանձնանում է ընդհանուր շարքից, և՝ ոչ առանց պատճառի: Ու չնայած այն օժտված է մարդատարի ճարպկությամբ և բազմակողմանիությամբ՝ մեքենայի լայն, մկանուտ կեցվածքը, առնական արտաքինը և վարորդի բարձր դիրքը նրան հաղորդում են ամենագնացին բնորոշ կերպար:
Գրավիչ գույների տեսականի, թեթևաձույլ ստանդարտ անիվներ՝ LT Plus և LTZ համալրումների համար:
ՆՈՐԱՈՃ, ՃԿՈՒՆ ԻՆՏԵՐԻԵՐ
Orlando-ն մինչև ուղն ու ծուծը նորաոճ է թե՛ ներսից, թե՛ արտաքուստ: Ստորև բերված նկարներում ուշադրություն դարձրեք վարորդի Corvette-ատիպ կրկնակի քոքփիթին և սահուն վահանակներին:
Մենք հասկանում ենք, որ բազմակողմանիությունը կարևոր է ձեզ համար: Ուստի, եթե ձեզ տեղ է պետք ընկերների, բեռների, շների կամ գոլֆի պայուսակների համար, Orlando-ն դա հնարավոր կդարձնի: Մեքենան իսկապես առաջարկում է այն, ինչ ձեզ պետք է, այն էլ՝ մի ակնթարթում, որովհետև նստատեղերը հեշտությամբ ծալվում են: Եվ դա վերաբերում է նաև առջևի ուղևորի նստատեղին, որը ծալված վիճակում թույլ է տալիս տեղափոխել մինչև 2,6 մ երկարությամբ առարկաներ:
Եթե ձեզ իրեր դնելու տեղ է պետք, ապա, ձեր սպասածի համաձայն, այստեղ շատ են բաժակակալներն ու զամբյուղները, բայց կան նաև քողարկված բաժանմունքներ: Ձեր սմարթֆոնը զուգակցելով Chevrolet MyLink-ի հետ, կարող եք այնուհետև այն թաքցնել կողմնակի աչքից հեռու:
Դուք նաև հարմարավետության եք ձգտում: Վարորդի հարմարավետության համար, կոճակներն ու ստեղներն ինտուիտիվ տեղադրված են ղեկանվի վրա կամ մերձակայքում` սարքերի վահանակի վրա: Թվատախտակներն ու սարքերը պարզորոշ լուսավորված են: Ձեր ուղևորները կշահեն նաև երկրորդ շարքի տաքացվող նստատեղերից (ստանդարտ` LTZ Plus համալրման համար), ինչպես նաև ոտքերի և գլխի շրջանում ընդարձակ տարածությունից:
Նախորդը
Հաջորդը
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Ոչինչ ավելի կարևոր չէ, քան մարդկանց անվտանգությունը ձեր մեքենայում: Orlando-ն ունի NCAP 5* անվտանգության վարկանիշ իր ստանդարտ համակարգերի շնորհիվ, որոնց թվում են՝ անվտանգության 6 բարձիկ, մանկական նստատեղերի ISOFIX ամրաններ և ուժեղացված, էներգիա կլանող անվտանգության գերհզոր վանդակ` վթարի դեպքում պաշտպանվելու համար.
Կայունության էլեկտրոնային վերահսկման, անվադողերի ճնշման ստուգման համակարգեր և մեռյալ գոտիների ահազանգում (մայրուղու վրա գիծն ապահով փոխելու համար – առաջարկվում է LTZ համալրման համար)` առաջին հերթին վթարները կանխելու նպատակով:
ԿԱՌԱՎԱՐՈՒՄ՝ ԸՍՏ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
Նախ և առաջ պետք է ասել, որ Orlando-ն քրոսովեր է, որը կառավարվում է կոմպակտ մեքենայի պես: Այն աշխույժ է, դինամիկ և ինքնավստահ, կայուն է ոլորաններում և սահուն ընթանում է բաց ճանապարհին:
Այդ դինամիկ ընթացքն ապահովում է տնտեսող շարժիչների տեսականին՝ սկսած 1,4 լ աշխատանքային ծավալով բենզինային Տուրբո շարժիչից, որն օժտված է մեկնարկ/կանգ տեխնոլոգիայով, մինչև 2,0 լ աշխատանքային ծավալով դիզելային շարժիչը: Orlando-ն առաջարկվում է ավտոմատ փոխանցումատուփով:
Տես Orlando-ի տեխնիկական բնութագրերի էջը՝ շարժիչների ամբողջական ցանկին ծանոթանալու համար:
Այստեղ ցուցադրված պատկերները սոսկ ընդհանուր ուղեցույց են մոդելային շարքի համար: