Նախորդը
  • սև ածխագույն
  • սև ածխագույն
Հաջորդը

Ունիվերսալի յուրահատուկ ոճը

Փնտրում եք խիստ նորաոճ մեքենա՞: Այնպիսի մեքենա, որի ուղևորատար և բեռնատար հատվածները կհամապատասխանեն ձեր ակտիվ ընտանիքի պահանջների՞ն: Ինչպես նաև հզոր շարժիչների մեծ ընտրանի՞: Անվտանգության զարգացած բնութագրե՞ր: Ինովացիոն տեղեկատվական-ժամանցային տարբերակնե՞ր: էլ մի փնտրեք:

Մինչև այսօր վաճառվել է Cruze-ի ավելի քան 2 միլիոն մոդել: Բացահայտեք, թե ինչի շնորհիվ է այն այդքան մեծ ժողովրդականություն վայելում աշխարհում:

Պարզ, սպորտային դիզայն

Նախորդը
Հաջորդը

Cruze-ն ունիվերսալ մեքենա է, որպես ստանդարտ ունենալով հիացնելու գործոնը: Կտրուկ թեքված դիմապակին, Chevrolet –ին բնորոշ առջևի երկբացվածք ռադիատորի քողարկիչը, աերոդինամիկ գծերը և իրան-անիվ նվազագույն արտածավալները ստեղծում են պարզորոշ, ատլետիկ արտաքին, որն անտեսել հնարավոր չէ: Քրոմի հագեցած շեշտադրումները և “աղեղնաձև” կոմպոզիտային լուսարձակները, տանիքի նեղացող ուրվագիծը…այս ամենը նպաստում է խնամված, հավասարակշռված և յուրահատուկ արտաքին տեսքին:

Ընդարձակ սալոն

Cruze ունիվելսալն այնպես է նախագծված, որպեսզի ուղևորների համար ապահովի գերազանց հարմարավետություն և մեծ տարածություն` բեռների համար:

Ըստ էության ընդհանուր բեռնատարողությունը 1478 լ է: Դա բավական է` տեղավորելու ձեր ընտանիքի քեմփինգի պարագաները, հեծանիվներն ու այլ մարզագույքը: Բեռնատարողության ծավալները մեծացնելու համար դուք կարող եք ծալել հետևի նստատեղի մի մասը կամ այն ամբողջությամբ:



ԻՆՏԵՐԻԵՐԻ ՀՈՅԱԿԱՊ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Նախորդը
Հաջորդը

Առկա են նաև բազմաթիվ ստանդարտ համակարգեր, որոնք դուք իսկապես կգնահատեք.

Վարորդի համակարգիչ` էկո-տեղեկատվությամբ, Start/Stop համակարգերով շարժիչների համար

Ռադիո- CD նվագարկիչ (ըստ շուկայի)

iPod-ի կամ MP3 նվագարկչի համար

նախատեսված մուտք

Առջևի էլեկտրական պատուհաններ
վարորդի 4-ուղղությամբ կարգավորվող նստատեղ

ՎԱՌԵԼԻՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՇԱԼԻԲ ՆՈՒԹԱԳՐԻ ՀԵՏ

Ձեր Cruze հեչբեքի համար դուք կարող եք ընտրություն կատարել բարձր արդյունավետության 7 բենզինային և դիզելային շարժիչների միջև՝ 1.4-ից 2.0 լիտր աշխատանքային ծավալով, բոլորովին նոր 1.4 լ աշխատանքային ծավալով 140 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչը

Շատ շարժիչներ համալրված են start/stop տեխնոլոգիայով` վառելիքի ծախսը ևարտանետումներն էլ ավելի կրճատելու համար: Կատարելագործված կախոցները, որոնք փորձարկվել են գերմանական Նյուրբուրգրինգի մրցուղու վրա, օգնում են բարելավելու մեքենայի ինքնավստահ, դյուրավարժ կառավարելիությունը:

ԲԱԶՄԱԹԻՎ ՏԵՂԵՐ` ԻՐԵՐԻ ՀԱՄԱՐ

Նախորդը
Հաջորդը

Կան նաև ճանապարհորդության ժամանակ իրեր դնելու համար բազմաթիվ տեղեր , այդ թվում.

  • Տորպեդոյի խցիկ մանրադրամի և այլ մանր իրերի համար, որտեղ առկա են նաև aux-in և USB միակցումներ
  • Հետևի արմնկակալ` համակցված պահախցիկով
  • Տարողություններ շշերի և քարտեզների համար առջևի և հետևի դռներին, ինչպես նաև առջևի նստատեղերի մեջքամասում

CRUZE-Ն ԱՆՎՏԱՆԳ Է

Վթարի դեպքում 6 ստանդարտ օդային բարձիկները, ամրագոտիների նախաձգիչները և էներգիա կլանող առջևի և հետևի ճզմվող գոտիները, ինչպես նաև անվտանգության ուժեղացված խողովակային վանդակը կպաշտպանեն ձեզ:

Բայց մենք բացարձակապես չենք ուզում, որպեսզի վթարներ լինեն, դրա համար էլ Cruze-ն ունի կանխարգելող համակարգերի տպավորիչ ցանկ.

● ABS և EBD ` արգելակումըկառավարելուհամար

● TCS and ESC` կցորդմանևկայունությանհամար

● Կույրգոտիներիահազանգում` ավելիանվտանգդարձնելուգծերփոխելըմայրուղուվրա

● Անվադողի ճնշումը վերահսկող համակարգ