Նախորդը
  • սև ածխագույն
  • սև ածխագույն
Հաջորդը

ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԵՉԲԵՔ` ԳԼԽԱՊՏՈՒՅՏ ԱՐՏԱՔԻՆՈՎ

Cruze-ի բոլոր մոդելների նման հեչբեքը ևս շատ գեղեցիկ ոճավորում ունի: Իր բարձրորակ հավաքմամբ , ստանդարտ սարքավորումների առատությամբ և դինամիկ կառուցվածքով, Chevrolet Cruze հեչբեքը դիզայնի և գործնականության իդեալական համադրություն է:

Իր նոր շարժիչներով, առաջատար տեղեկատվական-ժամանցային տեխնոլոգիայով և անվտանգության կատարելագործված առանձնահատկություններով, Chevrolet Cruze-ը համաշխարհային հիթ է : Նրա վաճառքի ծավալն անցել է 2 միլիոնը: Բացահայտեք նրա ժողովրդականության պատճառները:

ԳԼԽԱՊՏՈՒՅՏ ԱՐՏԱՔԻՆ

Նախորդը
Հաջորդը

Իր սահուն ուրվագծերով և ուղղաձիգ, կուպեանման տանիքի գծագրությամբ Cruze-ը ներկայանում է գրավիչ ու մկանուտ կեցվածքով: Այսօր բազմաթիվ մեքենաներ իրար նման են, և մենք գիտենք, որ դուք գնահատում եք յուրօրինակ ոճը: Cruze-ն իր առջևի ռադիատորի քողարկիչի Chevrolet-ին հատուկ “կրկնակի խոռոչների”և “աղեղնաձև”լուսարձակների շնորհիվ ոչ միայն յուրօրինակ է, այլև նրբագեղ: Դա այնպիսի մեքենա է, որը միշտ հավուր պատշաճի է ներկայանում:

ԿՏՐՈՒԿ ԸՆԹԱՑՔ ԵՒ ԿԱՌԱՎԱՐԵԼԻՈՒԹՅՈՒ

Cruze հեչբեքը, իր սեդան և ունիվերսալ տարբերակների նման,շահում է իրան-կմախք միահյուսված համակարգից կամ BFI- ից` ապահովելու համար կտրուկ ընթացային և կառավարման բնութագրեր: Սա ձեզ տալիս է.

● Կայունության ուժեղ զգացողություն

● Ճանապարհը պահելու հաստատունություն

● Ակնթարթային արագացման իսկական զգացողություն

ԻՆՏԵՐԻԵՐԻ ՀՈՅԱԿԱՊ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Նախորդը
Հաջորդը

ԻՆՏԵՐԻԵՐԻ ՀՈՅԱԿԱՊ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Առկա են նաև բազմաթիվ ստանդարտ համակարգեր, որոնք դուք իսկապես կգնահատեք.

● Վարորդի համակարգիչ`էկո-տեղեկատվությամբ, Start/Stop համակարգերով շարժիչների համար

● Ռադիո- CD նվագարկիչ (ըստ շուկայի)

● iPod-ի կամ MP3 նվագարկչի համար նախատեսված մուտք

● Առջևի էլեկտրական պատուհաններ

● վարորդի 4-ուղղությամբ կարգավորվող նստատեղ

ՎԱՌԵԼԻՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՇԱԼԻԲ ՆՈՒԹԱԳՐԻ ՀԵՏ

Ձեր Cruze հեչբեքի համար դուք կարող եք ընտրություն կատարել բարձր արդյունավետության 7 բենզինային և դիզելային շարժիչների միջև՝ 1.4-ից 2.0 լիտր աշխատանքային ծավալով, բոլորովին նոր 1.4 լ աշխատանքային ծավալով 140 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչը

Շատ շարժիչներ համալրված են start/stop տեխնոլոգիայով` վառելիքի ծախսը ևարտանետումներն էլ ավելի կրճատելու համար: Կատարելագործված կախոցները, որոնք փորձարկվել են գերմանական Նյուրբուրգրինգի մրցուղու վրա, օգնում են բարելավելու մեքենայի ինքնավստահ, դյուրավարժ կառավարելիությունը:

ԲԱՐՁՐՈՐԱԿ, ԸՆԴԱՐՁԱԿ ԻՆՏԵՐԻԵՐ

Նախորդը
Հաջորդը

Երբ մտնում եք Cruze- ի սրահ, ձեզ անմիջապես համակում է այն զգացողությունը, որ այս ավտոմեքենան խիստ բարձրակարգ է: Այդ զգացողությունն ավելի է ուժեղացնում բոլորող բաց երկնագույն լուսավորությունը, ինչպես նաև.


● Բարձրորակ նյութերն ու վարպետորեն արված աշխատանքը` սկսած նստատեղերի կարերից մինչև պանելի հավաքումը
● Քոքփիթի սպորտային ձևավորումը

 

Cruze-ն ընդարձակ է, կարող է տեղավորել 5 մեծահասակների, որոնց գլխի, ոտքերի և ուսերի համար բավական ազատ տեղ կա, ինչպես նաև նրանց պայուսակների: Բեռնախցիկն ունի 524 լ տարողություն:

ԲԱԶՄԱԹԻՎ ՏԵՂԵՐ` ԻՐԵՐԻ ՀԱՄԱՐ

Նախորդը
Հաջորդը

Կան նաև ճանապարհորդության ժամանակ իրեր դնելու համար բազմաթիվ տեղեր , այդ թվում.

Տորպեդոյի խցիկ մանրադրամի և այլ մանր իրերի համար, որտեղ առկա են նաև aux-in և USB միակցումներ

Հետևի արմնկակալ` համակցված պահախցիկով

Տարողություններ շշերի և քարտեզների համար առջևի և հետևի դռներին, ինչպես նաև առջևի նստատեղերի մեջքամասում

CRUZE-Ն ԱՆՎՏԱՆԳ Է

Վթարի դեպքում 6 ստանդարտ օդային բարձիկները, ամրագոտիների նախաձգիչները և էներգիա կլանող առջևի և հետևի ճզմվող գոտիները, ինչպես նաև անվտանգության ուժեղացված խողովակային վանդակը կպաշտպանեն ձեզ:

 

Բայց մենք բացարձակապես չենք ուզում, որպեսզի վթարներ լինեն, դրա համար էլ Cruze-ն ունի կանխարգելող համակարգերի տպավորիչ ցանկ.

● ABS և EBD ` արգելակումըկառավարելուհամար
● TCS and ESC` կցորդմանևկայունությանհամար
● Կույրգոտիներիահազանգում` ավելիանվտանգդարձնելուգծերփոխելըմայրուղուվրա
● Անվադողի ճնշումը վերահսկող համակարգ