Պատկերացրեք, որ դուք կարող եք այս ամենն ունենալ մի մեքենայում. գեղեցիկ ձևավորված սրահ և արտաքին, արտակարգ ընթացային հատկանիշներ, խնայող շարժիչներ, անվտանգության NCAP 5* վարկանիշ և շատ բարձր հավաքման որակ:
Իր նոր շարժիչներով, առաջատար տեղեկատվական-ժամանցային տեխնոլոգիայով և անվտանգության կատարելագործված առանձնահատկություններով, Cruze-ը համաշխարհային հիթ է : Նրա վաճառքի ծավալն անցել է 2 միլիոնը: Բացահայտեք նրա ժողովրդականության պատճառները:
CRUZE-Ի ՍԱՀՈՒՆ ՈՒՐՎԱԳԻԾԸ
Նախորդը
Հաջորդը
Cruze-ի հարթ և նորաոճ, էլեգանտ ուրվագիծը սկսվում է թեք դիմապակուց և ձգվում է դեպի բարակ հետևի հենասյուները: Այսօր բազմաթիվ մեքենաներ իրար նման են, և մենք գիտենք, որ դուք գնահատում եք յուրօրինակ ոճը:
Cruze-ն իր ռադիատորի քողարկիչի Chevrolet-ին հատուկ “կրկնակի խոռոչների”և “աղեղնաձև”լուսարձակների շնորհիվ ոչ միայն յուրօրինակ է, այլև նրբագեղ: Դա այնպիսի մեքենա է, որը միշտ հավուր պատշաճի է ներկայանում:
ԿՏՐՈՒԿ ԸՆԹԱՑՔ ԵՒ ԿԱՌԱՎԱՐԵԼԻՈՒԹՅՈՒ
Cruze սեդանը, իր հեչբեք և ունիվերսալտարբերակների նման, շահում է իրան-կմախք միահյուսված համակարգից կամ BFI- ից` ապահովելու համար կտրուկ ընթացային ևկառավարման բնութագրեր: Սա ձեզ տալիս է.
● Կայունության ուժեղ զգացողություն
● Ճանապարհը պահելու հաստատունություն
● Ակնթարթային արագացման իսկական զգացողություն
ԻՆՏԵՐԻԵՐԻ ՀՈՅԱԿԱՊ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Նախորդը
Հաջորդը
Առկա են նաև բազմաթիվ ստանդարտ համակարգեր, որոնք դուք իսկապես կգնահատեք.
● Վարորդի համակարգիչ` էկո-տեղեկատվությամբ, Start/Stop համակարգերով շարժիչների համար
● աուդիո համակարգ
● iPod-ի կամ MP3 նվագարկչի համար նախատեսված մուտք
● Առջևի էլեկտրական պատուհաններ
● վարորդի 4-ուղղությամբ կարգավորվող նստատեղ
Ավելին էլ կա: Chevrolet MyLink-ն իր 7”գունավոր էկրանով նորարարական տեղեկատվական-ժամանցային համակարգ է, որը զինված է նաև հետադարձ կայանման տեսախցիկով:
Բացահայտեք այս խելացի տեխնոլոգիաներն այստեղ:
ՎԱՌԵԼԻՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՇԱԼԻԲ ՆՈՒԹԱԳՐԻ ՀԵՏ
ՁերCruze սեդանի համար դուք կարող եք ընտրություն կատարել բարձր արդյունավետության 7 բենզինային և դիզելային շարժիչների միջև՝ 1.4-ից 2.0 լիտր աշխատանքային ծավալով, բոլորովին նոր 1.4 լ աշխատանքային ծավալով 140 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչը ներառյալ:
Շատ շարժիչներ համալրված են start/stop տեխնոլոգիայով` վառելիքի ծախսը ևարտանետումներն էլ ավելի կրճատելու համար: Կատարելագործված կախոցները, որոնք փորձարկվել են գերմանական Նյուրբուրգրինգի մրցուղու վրա, օգնում են բարելավելու մեքենայի ինքնավստահ, դյուրավարժ կառավարելիությունը:
ԲԱՐՁՐՈՐԱԿ, ԸՆԴԱՐՁԱԿ ԻՆՏԵՐԻԵՐ
Նախորդը
Հաջորդը
Երբ մտնում եք Cruze- ի սրահ, ձեզ անմիջապես համակում է այն զգացողությունը, որ այս ավտոմեքենան խիստ բարձրակարգ է: Այդ զգացողությունն ավելի է ուժեղացնում բոլորող բաց երկնագույն լուսավորությունը, ինչպես նաև.
● Բարձրորակ նյութերն ու վարպետորեն արված աշխատանքը` սկսած նստատեղերի կարերից մինչև պանելի հավաքումը
● Քոքփիթի սպորտային ձևավորումը
Cruze-ն ընդարձակ է, կարող է տեղավորել 5 մեծահասակների, որոնց գլխի, ոտքերի և ուսերի համար բավական ազատ տեղ կա, ինչպես նաև նրանց պայուսակների: Բեռնախցիկն ունի 470 լ տարողություն:
ԲԱԶՄԱԹԻՎ ՏԵՂԵՐ` ԻՐԵՐԻ ՀԱՄԱՐ
Նախորդը
Հաջորդը
Կան նաև ճանապարհորդության ժամանակ իրեր դնելու համար բազմաթիվ տեղեր , այդ թվում.
Տորպեդոյի խցիկ մանրադրամի և այլ մանր իրերի համար, որտեղ առկա են նաև aux-in և USB միակցումներ
Հետևի արմնկակալ` համակցված պահախցիկով
Տարողություններ շշերի և քարտեզների համար առջևի և հետևի դռներին, ինչպես նաև առջևի նստատեղերի մեջքամասում
CRUZE-Ն ԱՆՎՏԱՆԳ Է
Նախորդը
Հաջորդը
Վթարի դեպքում 6 ստանդարտ օդային բարձիկները, ամրագոտիների նախաձգիչները և էներգիա կլանող առջևի և հետևի ճզմվող գոտիները, ինչպես նաև անվտանգության ուժեղացված խողովակային վանդակը կպաշտպանեն ձեզ:
Բայց մենք բացարձակապես չենք ուզում, որպեսզի վթարներ լինեն, դրա համար էլ Cruze-ն ունի կանխարգելող համակարգերի տպավորիչ ցանկ.
● ABS և EBD ` արգելակումըկառավարելուհամար
● TCS and ESC` կցորդմանևկայունությանհամար
● Կույրգոտիներիահազանգում` ավելիանվտանգդարձնելուգծերփոխելըմայրուղուվրա
● Անվադողի ճնշումը վերահսկող համակարգ
Դիտեք մեր Տեխնիկական բառացանկը այս բաժնում օգտագործված եզրույթներն ամբողջությամբ հասկանալու համար:
Այստեղ ցուցադրված պատկերները սոսկ ընդհանուր ուղեցույց են մոդելային շարքի համար: