ԱՄԵՆԱԳՆԱՑ, ՈՐԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՑԱՆԿԱՑԱԾ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ

Նոր Captiva-ն ընտանեկան ամենագնաց է՝ պատրաստ ցանկացած փորձության: Սրընթաց գծերը շեշտվել են վերաձևավորված առաջամասով ու հետնամասով՝ ընդգծելով նրբագեղությունը և հզորության ու նպատակաուղղվածության ճշգրիտ համաչափությունը: Եվ դա՝ միմիայն արտաքինից: Բայց այն նաև պրակտիկ է և բազմակողմանի՝ 7-տեղանի մեքենա, որը պատրաստ է կյանքի համար: Բացահայտեք Captiva-ն այստեղ:

ՈՃԱՎՈՐՎԱԾ Է ՏՊԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Մեքենայի կապոտի տակ թաքնված հզորությունն արտահայտված է Captiva-ի արտաքին դիզայնի նպատակաուղղված բնույթի մեջ: Դիզայնին վերաբերող ցանկացած լուծում, օրինակ՝ հետևի լուսադիոդային լապտերները, ավելացնում է ուշադրությունը մեքենայի նկատմամբ: Սա մի մեքենա է, որն արտաքուստ նույնքան տպավորիչ է, որքան և վարելիս:

ԱՊՇԵՑՈՒՑԻՉ ԻՆՏԵՐԻԵՐ

Նախորդը
Հաջորդը

Երեք շարքով դասավորված, հեշտ հասանելի մոդուլային նստատեղերի վրա ոչ միայն կարելի է մեծ բեռներ փոխադրել, այլև՝ մինչև 7 մարդ տեղավորել: Վարորդի և առջևի ուղևորի նստատեղերի հատվածն ունի երկգոտի օդափոխման համակարգ, որպեսզի բոլորի համար զով լինի:

Բայց հարցը միայն զովությունը չէ: Captiva-ն ներկայանում է առջևի շարքի տաքացվող նստատեղերով, որոնք ստանդարտ են LT Plus և LTZ համալրման համար: Առաջարկվում են տաքացվող նստատեղեր երկրորդ շարքի համար:

ՎԱՐԵԼՈՒ ԲԱՑԱՐՁԱԿ ՀԱՃՈՒՅՔ

Մկանուտ կապոտի տակ դուք կգտնեք 4 հզոր շարժիչներից մեկը՝ 6 աստիճանով մեխանիկական կամ ավտոմատ փոխանցումատուփով և սահուն ու համարձակ ընթացքով:


Նախորդը
Հաջորդը


Բենզինային շարժիչներ

Captiva-ի շարժիչները ներկայանում են մի շարք տեխնոլոգիական բարեփոխումներով: Դրանց թվում է Գազաբաշխման փուլերի փոփոխման համակարգը կրկնակի ներմղման խցիկով՝ 2,4 լիտրանոց բենզինային շարժիչի վրա, որն օգնում է ստանալ 167 ձիաուժ և 0-100 կմ/ժ արագության է հասցնում ընդամենը 10,3 վայրկյանում (վերաբերում է 2,4 լ աշխատանքային ծավալով բենզինային շարժիչին՝ լիաքարշակ տարբերակում):


Դիզելային շարժիչներ

Մեր դիզելային առաջարկները նույնպես չեն հիասթափեցնի: Տուրբաներմղիչով 2,2 լ աշխատանքային ծավալով շարժիչը հասանելի է երկու` 163 կամ 184 ձիաուժ հզորություններով, և ներկայանում է Start/Stop տեխնոլոգիայով` մեխանիկական փոխանցումատուփով: Հզորության և տնտեսման հրաշալի համադրություն:


Փոխանցումատուփ և վարման տարբերակներ

Ինչ էլ որ ընտրելու լինեք` մեխանիկական, թե ավտոմատ 6 աստիճանով փոխանցումատուփ, առջևի քարշակ, թե ակտիվ՝ ըստ պահանջի լիաքարշակ տարբերակ, կզգաք, որ Captiva-ի շասսին հղկված է մեքենայի բարելավված դինամիկային, կատարելագործված շրջադարձունակությանը և տպավորիչ ճոճքային բնութագրերին համապատասխան, որպեսզի դուք հաճույք ստանաք ձեր ցանկացած ուղևորությունից:

ԱՆԲԱՆԱԼԻ ՄՈՒՏՔ ԵՎ ՎԱՌՈՑՔ

Նախորդը
Հաջորդը

Մոռացեք գրպաններում կամ պայուսակներում մեքենայի բանալիները փնտրելու անհարմարության մասին: Captiva-ն առաջարկում է մի համակարգ, որը մենք անվանում ենք PEPS` Պասիվ Մուտք, Պասիվ Մեկնարկ: Դա նշանակում է՝ եթե բանալու կախիկը ձեզ մոտ է ինչ-որ տեղ, Captiva-ն ավտոմատ կերպով կբացվի, հենց որ դուք հպվեք դռան բռնակին: Ներսում ձեզանից միայն կպահանջվի պտտել մեկնարկիչը, որպեսզի մեքենան գործի ընկնի: Ճամփորդության ավարտին պարզապես հետ բերեք նույն մեկնարկիչը` մեքենան անջատելու համար: Իսկ երբ հեռանաք, Captiva-ն ավտոմատ կերպով կփակվի:

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Ձեր, ինչպես նաև ձեր ուղևորների անվտանգությունը գերկարևոր նշանակություն ունի: Captiva-ն ունի NCAP 5* անվտանգության վարկանիշ ստանդարտ սարքավորումների շնորհիվ՝

● անվտանգության 6 բարձիկներ` ձեզ և ձեր ուղևորներին վթարի դեպքում պաշտպանելու համար

● Կցորդման վերահսկման համակարգ, Կայունության էլեկտրոնային համակարգ և Արտակարգ իրավիճակներում արգելակմանն օժանդակող համակարգ` վթարները կանխելու համար

● Զառիվայր իջնելու վերահսկման համակարգ

Captiva-ն ներկայանում է նաև Զառիվեր մեկնարկն օժանդակող համակարգով, որն օգնում է կանխել «հետընթացը» զառիվերներին: