Նախորդը
  • վառ կապույտ մետալիկ
  • վառ կապույտ մետալիկ
  • վառ կապույտ մետալիկ
Հաջորդը

ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԵՉԲԵՔ, ՈՐԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԿՅԱՆՔԻ

Երբ խոսքը վերաբերում է փոքր հեչբեքներին, անհնար է անտեսել Chevrolet Aveo-ն՝ սահուն արտաքին, սպորտային կառավարում, վառելիքի հիանալի տնտեսում, բազմազանություն և, իհարկե, Euro NCAP 5-աստղանի անվտանգության վարկանիշ: Դուք շատ բան եք ձեռք բերում ձեր գումարի դիմաց, քանի որ սա փոքր, սակայն շատ բարձրակարգ ավտոմեքենա է: Բացահայտեք այն այստեղ:

ԸՆԴԱՐՁԱԿ, ԳԵՂԵՑԻԿ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԻՆՏԵՐԻԵՐ

Բացեք Aveo մոդելային շարքի ցանկացած ավտոմեքենայի դուռ, և անմիջապես կգնահատեք նրա նրբաճաշակությունը:

Այն այնպիսի առանձնահատկություններ ունի, որոնք, համոզված ենք, կցանկանաք տեսնել ձեր մեքենայում. յուրահատուկ և միաժամանակ պրակտիկ ոճ, իրեր պահելու խելացի լուծումներ, ընդարձակություն և, որ ամենակարևորն է, ստանդարտ սարքավորումների բարձր մակարդակ:

Եվ իհարկե նորարարական տեղեկատվական-ժամանցային Chevrolet MyLink համակարգը, որը ներառում է հետադարձ կայանման տեսախցիկ: MyLink-ը ստանդարտ է LTZ համալրման համար և որպես ընտրություն առաջարկվում է LT համալրման հետ:

Նախորդը
Հաջորդը

ՀԱՃԵԼԻ՝ ՎԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԽՆԱՅՈՂ՝ ՎԱՌԵԼԻՔԻ ԱՌՈՒՄՈՎ

Նախորդը
Հաջորդը

Հրաշալի ընթացային հատկանիշներն ու վառելիքի արդյունավետ ծախսը սովորաբար անհամատեղելի են:

Բայց դրան հասնելը գերագույն նպատակ էր Aveo-ի շարժիչային շարքը նախագծելիս: Եվ մենք գիտենք, որ դրանք կարևոր նկատառումներ են ձեզ համար:

Մենք հեչբեքի համար ունենք երկու բենզինային շարժիչ 1,4 լիտր աշխատանքային ծավալով մեխանիկական փոխանցումատուփով, որն արտանետում է ընդամենը 136 գ/կմ CO2 և ապահովում է վառելիքի տպավորիչ 5,7 լ/100 կմ ծախս: Շարժիչների մասին լրացուցիչ տեղեկությունները՝ Aveo-ի տեխնիկական բնութագրերի էջում:

ՎԱՐԵԼՈՒ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՃՈՒՅՔ
ԻՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Բնական է, որ դուք լուրջ մոտեցում եք ակնկալում անվտանգության հարցերում: Եվ մենք լուրջ ենք մոտեցել: Aveo-ի որոշ մոդելներ թողարկվում են անվտանգության 6 բարձիկներով: Արգելակների հակաբլոկավորման քառաճյուղ (ABS) համակարգը և մանկական նստատեղերի ISOFIX ամրանները ստանդարտ են Aveo-ի բոլոր տարբերակների համար:

Բնական է, որ դուք լուրջ մոտեցում եք ակնկալում անվտանգության հարցերում: Եվ մենք լուրջ ենք մոտեցել: Aveo-ի որոշ մոդելներ թողարկվում են անվտանգության 6 բարձիկներով: Արգելակների հակաբլոկավորման քառաճյուղ (ABS) համակարգը և մանկական նստատեղերի ISOFIX ամրանները ստանդարտ են Aveo-ի բոլոր տարբերակների համար:

Aveo-ի թափքի ամուր կմախքը նպաստում է եռանդուն կառավարմանը, բայց նաև կարևոր է նրա անվտանգության կատարելագործված ցուցանիշների առումով. վթարի ժամանակ տանիքն ընդունակ է կրելու մեքենայի փաստացի քաշի 4,2-պատիկ ծանրությունը: Aveo-ի համար օգտագործված գերժամանակակից պողպատն օժտված է ավելի մեծ առաձգականությամբ, որն իր հերթին պաշտպանում է մեքենայի ներսում գտնվող մարդկանց:

Follow-me-home լուսարձակներ

Եթե դուք ուշ եք վերադառնում տուն, "Follow-me-home" լուսարձակները մնում են միացված` լուսավորելով ճանապարհը մինչև ձեր դուռը, հետո նոր միայն անջատվում են ավտոմատ կերպով:

Նախորդը
Հաջորդը