Նախորդը
  • վառ կապույտ մետալիկ
  • վառ կապույտ մետալիկ
Հաջորդը

ՆՐԲԱՃԱՇԱԿ ՓՈՔՐ ՍԵԴԱՆ

4-դռնանի Chevrolet Aveo-ն ներկայանում է Chevrolet-ին վայել որակներով՝ սահուն, նրբաճաշակ արտաքին, սպորտային կառավարում ուժեղացված շասսիի շնորհիվ, վառելիքի գերազանց խնայողություն, բազմազանություն և, իհարկե, Euro NCAP 5-աստղանի անվտանգության վարկանիշ: Դուք շատ բան եք ձեռք բերում ձեր գումարի դիմաց, քանի որ սա փոքր, սակայն շատ բարձրակարգ ավտոմեքենա է: Բացահայտեք այն այստեղ:

ՆՐԲԱՃԱՇԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՆԻՎՆԵՐԻ ՎՐԱ

Aveo-ն ամբողջությամբ նրբաճաշակության և ոճի մարմնացում է: Արտաքին ու ներքին սահուն և համոզիչ ձևավորման մեջ տպավորում են որակյալ նյութերի օգտագործումն ու առանձնահատուկ գծերը: Չմոռանանք 5 հոգու համար նախատեսված հարմարավետ նստատեղերը:

Մեր կարծիքով Aveo-ն ձեզ դուր կգա, քանի որ այն առանձնահատուկ է, հաճելիորեն տարբեր: Մոտոցիկլետային ոճի առջևի լուսարձակները դրա վառ օրինակն են: Դրանք տեղավորված են ներս ընկած փայլուն, սև և քրոմապատ օղակներով կրկնակի խողովակներում: Վառ արտահայտված անվակամարներն ինքնավստահության թեմայի շարունակությունն են, իսկ հետնամասում Aveo-ի հետևի լապտերները լրացուցիչ շքեղություն են հաղորդում մեքենայի սահուն, աերոդինամիկ կեցվածքին: Այն հաստատ ձեզ դուր կգա:

ԻՆՏԵՐԻԵՐԻ ՊԵՐՃԱՇՈՒՔՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆԴԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Նախորդը
Հաջորդը

Բացեք Aveo մոդելային շարքի ցանկացած մեքենայի դուռ, և անմիջապես կգնահատեք նրա նրբաճաշակությունը:

Այն այնպիսի առանձնահատկություններ ունի, որոնք, համոզված ենք, կցանկանաք տեսնել ձեր մեքենայում. յուրահատուկ և միաժամանակ պրակտիկ ոճ, իրեր պահելու խելացի լուծումներ, ընդարձակություն, ներառյալ 502 լ ծավալով բեռնախցիկ, և, որ ամենակարևորն է, ստանդարտ սարքավորումների բարձր մակարդակ:

ՀԱՃԵԼԻ՝ ՎԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԽՆԱՅՈՂ՝ ՎԱՌԵԼԻՔԻ ԱՌՈՒՄՈՎ

Հրաշալի ընթացային հատկանիշներն ու վառելիքի արդյունավետ ծախսը սովորաբար անհամատեղելի են:

Բայց դրան հասնելը գերագույն նպատակ էր Aveo-ի շարժիչային շարքը նախագծելիս: Եվ մենք գիտենք, որ դրանք կարևոր նկատառումներ են ձեզ համար:

Մենք ունենք բենզինային շարժիչներ. 1,2 լիտրանոցն արտանետում է ընդամենը 119 գ/կմ և ապահովում է վառելիքի տպավորիչ 5,1 լ/100 կմ ծախս:

Շարժիչների մասին լրացուցիչ տեղեկությունները՝ Aveo-ի տեխնիկական բնութագրերի էջում:

Նախորդը
Հաջորդը

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

Բնական է, որ դուք լուրջ մոտեցում եք  ակնկալում անվտանգության հարցերում: Եվ մենք լուրջ ենք մոտեցել: Aveo-ի որոշ մոդելներ թողարկվում են անվտանգության 6 բարձիկներով LT և LTZ համալրումներում: Արգելակների հակաբլոկավորման քառաճյուղ (ABS) համակարգը և մանկական նստատեղերի ISOFIX ամրանները ստանդարտ են Aveo-ի բոլոր տարբերակների համար: Aveo-ի թափքի ամուր կմախքը նպաստում է եռանդուն կառավարմանը, բայց նաև կարևոր է նրա անվտանգության կատարելագործված ցուցանիշների առումով. վթարի ժամանակ տանիքն ընդունակ է կրելու մեքենայի փաստացի քաշի 4,2-ապատիկ ծանրությունը: Aveo-ի համար օգտագործված գերժամանակակից պողպատն օժտված է ավելի մեծ առաձգականությամբ, որն իր հերթին պաշտպանում է մեքենայի ներսում գտնվող մարդկանց:

Նախորդը
Հաջորդը

Follow-me-home լուսարձակներ

Եթե դուք ուշ եք վերադառնում տուն, "Follow-me-home" լուսարձակները մնում են միացված` լուսավորելով ճանապարհը մինչև ձեր դուռը, հետո նոր միայն անջատվում են ավտոմատ կերպով: