0-9


Կախված ձեր ընտրած մոդելից, առաջարկվում են 12Վ էներգիայի ելքեր` ձեր մեքենայի առաջամասում և/կամ հետնամասում: Խնդրում ենք կարդալ ձեր «Տեխնիկական բնութագրեր և գնացուցակ (E&P) / մեքենայի ձեռնարկ»-ի` մոդելների առանձնահատուկ հրահանգները:

5-աստիճանային մեխանիկական փոխանցման տուփ: Եվրոպայում վաճառվող մեքենաների մեծ մասն ունի մեխանիկական փոխանցման տուփ: Դա նշանակում է, որ վարորդը շարժիչն անջատելու համար պետք է արագության աստիճանները փոխի` օգտագործելով կցորդիչը, մինչ ձեռքով կշարժի լծակը` այլ արագության աստիճան միացնելու համար:

Ճկուն նստատեղերի կոնֆիգուրացիա 7-տեղանի մեքենաների համար, որտեղ երրորդ շարքը կարելի է բաժանել 50-50, ինչը ձեզ թույլ կտա մեկ նստատեղն օգտագործել ուղևորի համար, իսկ մյուս տարածքը` բեռի համար:

6-աստիճանային մեխանիկական փոխանցման տուփ: Եվրոպայում վաճառվող մեքենաների մեծ մասն ունի մեխանիկական փոխանցման տուփ: Դա նշանակում է, որ վարորդը շարժիչն անջատելու համար պետք է արագության աստիճանները փոխի` օգտագործելով կցորդիչը, մինչ ձեռքով կշարժի լծակը` այլ արագության աստիճան միացնելու համար:

Ճկուն նստատեղերի կոնֆիգուրացիա, որը ձեզ թույլ է տալիս ծալել հետևի մեկ կամ երկու նստատեղ, ինչը հնարավորություն կտա ձեզ տեղափոխել և՛ բեռներ, և՛ ուղևորներ:


Հայտնաբերում է շուռ գալու վտանգը և նվազագույնի է հասցնում շուռ գալու հակվածությունը` օգտագործելով կողմնակի արագացման և անիվի արագության սենսորները: Անհրաժեշտության դեպքում ARP-ն արգելակում է համապատասխան անիվը, որպեսզի նվազեցնի արագությունը և գլորքի իներցիան: Ակտիվ անվտանգության համակարգ:

Թույլ է տալիս հենց մեքենայի աուդիո համակարգի միջոցով միացնել էլեկտրակառավարվող զվարճալի սարքեր, ինչպիսին MP3 նվագարկիչներն են:

Հիդրավլիկ ճնշման միջոցով մեծացնում է վարորդի գործադրած ուժը արգելակման ոտնակի վրա: Ակտիվ անվտանգության համակարգ, որը միանում է վթարային իրավիճակում:

Ակտիվ անվտանգության համակարգ, Արտակարգ արգելակման համակարգը (BAS) մեկնաբանում է վարորդի արգելակող վարքը և, հայտնաբերելով վթարային իրավիճակ, ավտոմատ կերպով կիրառում է շատ ավելի մեծ կանգառի ուժ, քան շատ վարորդներ ի վիճակի են կիրառելու նման իրավիճակներում:

Մեկ կիլոմետրի համար միլիգրամներով չափվող ազոտային օքսիդի արտանետումներ: Ազոտային օքսիդը մեքենայի արտաժայթքման մեջ հանդիսանում է աղտոտող, որը մեղմացվում է այրված գազերի կատալիզատորի կողմից:

Չժանգոտվող պողպատյա ոտնատեղի վահանակներ, որոնք օգնում են պաշտպանել դռան շեմքի տարածքը՝ ներսուդուրս անելու ընթացքում վնասվելուց:

Քաշը նվազեցնելու նպատակով շասսիները պատրաստված են ալյումինից, որը թեթևաքաշ նյութ է:

Մեքենա վարելիս այլևս ձեր ակնոցները չեք փնտրի . ձեր մեքենայում կա առանձնացված հարկաբաժին, որտեղ դուք կարող եք պահել ձեր (արևային) ակնոցները:

Ամրագոտիներ, որոնք կարգավորվում են ձեր նստելու բարձրությանը համապատասխան: Կախված ձեր մոդելից` այն առկա է վարորդի և/կամ ուղևորի համար:

Ավտոմատ էլեկտրակառավարվող դիմապակու մաքրման համակարգ, որն ակտիվանում է, երբ ապակու վրա ջուր է հայտնաբերվում, և անջատվում է, երբ ջուրն այլևս չկա:

Եթե ձեր մեքենան հագեցված է հողմապակու խոզանակներով, որոնք ներառում են անձրևի սենսորներ, այդ դեպքում ձեր հետևի պատուհանի խոզանակներն ավտոմատ կերպով կկարգավորեն իրենց արագությունը:

Անիվի տրամագիծը` դյույմերով (1 դյույմ = մոտ 2.5սմ), երբ անվադողի ներսի եզրը լավ է նստում անիվի վրա: Երբ դուք անվադողեր եք գնում, պետք է օգտագործեք «225/70R14»-ի նման կոդեր: Կոդի մեջ առաջին թիվը՝ «225»-ը, ցույց է տալիս անվադողի լայնությունը միլիմետրերով: «70»-ը վերաբերվում է չափսերի հարաբերակցությանը, որը կողային պատի բարձրությունն է` արտահայտված պայմանական լայնության տոկոսով: «R»-ը նշանակում է ճառագայթաձև (անվադողի կառուցվածքային տեսակը): Վերջին «14»-ը դյույմերով չափված օղագոտու չափն է: Առջևի և հետևի անվադողերի չափսերը կարող են տարբեր լինել:

Սենսոր` յուրաքանչյուր անիվի մեջ, հայնաբերում է, եթե անվադողը կորցնում է օդի ճնշումը և վարորդին հաղորդագրությամբ տեղեկացնում է դրա մասին` Վարորդի տեղեկատվական կենտրոնի միջոցով:

Անիվի տրամագիծը` դյույմերով (1 դյույմ = մոտ 2.5սմ), երբ անվադողի ներսի եզրը լավ է նստում անիվի վրա: Տե՛ս անվադողի չափսը` անվադողի կոդերի մասին տեղեկատվության համար:

Մեքենայի առջևի և հետևի սռնակների միջև հեռավորությունը:

Տե՛ս անվտանգության բարձիկներ. վարորդ և ուղևոր: Կողային հարվածից պաշտպանող անվտանգության բարձիկները տեղակայված են առջևի երկու նստատեղերում և կողային հարվածի դեպքում փքվում են` ուղևորներին պաշտպանելու համար: Վարագուրատիպ անվտանգության բարձիկները հարմարեցված են պատուհանների վերնամասում, որպեսզի պաշտպանեն հետևի ուղևորներին կողային հարվածներից: Նայեք Cruze թեստային վթարի տեսահոլովակը:

Սա մեքենայի շարժիչի հզորության չափումն է: Դա տարածության այն ծավալն է, որի միջով մխոցի մղումները շարժվում են ցիլինդրների ներսում, ինչը չափվում է խորանարդ սանտիմետրերով: Մեքենաները հաճախ հիշատակվում են որպես 1600խրդ/սմ (1,6 լիտր) կամ 1800խրդ/սմ (1,8 լիտր), ինչպես օրինակ`

Դիմապակու խոզանակները հեռացնում են անձրևը և բեկորները: Արագությունը կառավարելի է` մի քանի շարունակական արագությունով և առնվազն մեկ կամ մի քանի «ընդմիջվող» կարգավորումներով` կախված ձեր ընտրած մոդելից:

Առանց արգելակ բուքսիրի հնարավորությունը հանդիսանում է իր սեփական արգելակող համակարգը չունեցող կցասայլը բուքսիր անելու մեքենայի բուքսիրի հնարավորությունը:

Հեռակառավարող սարք, որը մեքենան գործի է դնում հեռավորությունից, ներառյալ` ակտիվացնելով կլիմայական կարգավորիչն այնպես, որ երբ դուք հասնում եք ձեր մեքենային, այն արդեն տաքացած կամ զովացած է: Համակարգ Volt-ի վրա:

Հեռակառավարող սարք, որը մեքենան գործի է դնում հեռավորությունից, ներառյալ` ակտիվացնելով կլիմայական կարգավորիչն այնպես, որ երբ դուք հասնում եք ձեր մեքենային, այն արդեն տաքացած կամ զովացած է: Համակարգ Volt-ի վրա:

Թույլ է տալիս մեքենան մեկ հպումով փակել և բացել: Համակարգը նաև առանձնահատուկ է խուճապային կոճակով, որն ակտիվացնում է ազդանշանային փողերը, պարունակության գողության ահազանգը, ակտիվացման ստուգումը և լուսավորված մուտքը: Համակարգ Volt-ի վրա:

Միլիմետրերով չափում, ուղևորի գլխի գագաթնային հատվածի և մեքենայի տանիքի ներսի մասի միջև ընկած տարածություն` չափված հետևի ուղևորների համար :

Մեքենայի առավելագույն արագությունը կմ/ժ-ով

Վարորդը և առջևի ուղևորը կարող են էլեկտրակառավարմամբ բարձրացնել և իջեցնել առջևի պատուհանները:

Պահոցային բաժանմունք վարորդի և առջևի ուղևորի դռների մեջ, նախատեսված` խմիչքների մեծ շշերի, քարտեզների և ուղեցույցների նման իրերի համար:

Ջուր է ցողում լուսարձակ լապտերների վրա, որպեսզի մաքրի դրանք:

Ջերմացուցիչ տարրով առջևի հողմապակի` հալեցումը հեշտացնելու համար:

Անվտանգության բարձիկները հանդիսանում են մեքենայի պասսիվ անվտանգության շատ կարևոր մասը և հազարավոր կյանքեր են փրկել իրենց ստեղծման օրվանից սկսած: Բայց դրանք կարող են նաև վտանգավոր լինել, և կարևոր է կարողանալ անջատել առջևի ուղևորի անվտանգության բարձիկը` պաշտպանելու համար երեխաներին կամ փոքրամարմին մեծահասակներին:

Համակարգ, որն ավտոմատ կերպով միացնում կամ անջատում է առջևի աջ ուղևորի անվտանգության բարձիկը` հիմնք ընդունելով ուղևորի քաշը և նստատեղի վրա գործադրված ճնշման տեսակը: Վառված ցուցիչը տեղադրված է դիմային ցուցիչների վահանակի վրա:

Առջևի ուղևորի նստատեղը տափակ ծալվում է, որպեսզի ուղեբեռի տարածքն ընդարձակվի` առավել երկար իրեր տեղափոխելու համար:

Առջևի նստատեղեր, որոնք դեպի առաջ են ծալված` ավելի մեծ բեռնելու տարածք ապահովելու համար:

Միլիմետրերով չափում, սա առջևի ուղևորի ոտքերի համար մատչելի տարածքի չափն է:

Վարորդը և առջևի ուղևորը կարող են ձեռքով կարգավորել նստադիրքը 4 տարբեր կերպ. տեղաշարժել նստատեղը առաջ/հետ, նստատեղի թիկնակն իջեցնել/բարձրացնել, թեքել նստատեղի բարձիկը վերև/ներքև:

Պահոցային տարածք` առջևի ուղևորի նստատեղի տակ, ավելի փոքր իրերի համար:

Վարորդը կարող է ձեռքով կարգավորել նստադիրքը 8 տարբեր կերպ. տեղաշարժել նստատեղը առաջ/հետ, նստատեղի թիկնակն իջեցնել/բարձրացնել, տեղաշարժել նստատեղի բարձիկը վերև կամ ներքև կամ դեպի առաջ/դեպի հետ:

Քսենոնային HID լուսավորման համակարգերն օգտագործում են հատուկ քվարցային էլեկտրական լամպեր` քսենոնային գազով լցված: Դրանք ստանդարտ հալոգեն լամպերից 3 անգամ ավել լույս են արտադրում: Սպիտակ լույսը նույնպես բարելավում է տեսանելիությունը:

Ակտիվ անվտանգության համակարգ, սրանք առջևի և հետևի դռների մեջ ներկառուցված հզորացված ոլորաձև հեծաններ են` կողային բախման դեպքում ուղևորներին պաշտպանելու համար:

Քրոմից դեկորատիվ օղակ, որը շրջագծում է առջևի և հետևի լուսարձակ լամպերի ուրվագծերը:

Պողպատյա, ալյումինե կամ պլաստմասսե վահան է կցված շասսիի տակի հատվածում, որպեսզի խոցելի բաղադրիչները (յուղի շերեփը, փոխանցման տուփը, դիֆերենցիալները և փոխանցման պատյանները) պաշտպանվեն ճանապարհային խոչընդոտներից: Նաև կոչվում է յուղամանի հենակ:

Տիպիկ մեքենայի մարտկոցն էներգիայի աղբյուր է հադիսանում, որը հնարավորություն է տալիս շարժիչը գործի դնել և կայծ ստանալ: Ի հավելումն` այն կարող է (սահմանափակ ժամանակահատվածի համար) հոսանք ապահովել, երբ մեքենայի էլեկտրական պահանջները գերազանցում են փոփոխական հոսանքի գեներատորի արտադրողականությանը: Մարտկոցները սովորաբար առաջնադիրք են (կապոտի տակ):

Միլիմետրերով չափում, ուղևորի գլխի գագաթնային հատվածի և մեքենայի տանիքի ներսի մասի միջև ընկած տարածություն` չափված առջևի ուղևորների համար : Առստաղի բարձրությունը առջևի նստատեղի հատվածում

6-աստիճանային ավտոմատ փոխանցման տուփ: Կարիք չկա ձեռքով փոխել արագության աստիճանները: Հետևաբար` կցորդիչ չկա: Միայն մեքենան դրեք «Վարել» ռեժիմի վրա:

5-աստիճանային ավտոմատ փոխանցման տուփ: Կարիք չկա ձեռքով փոխել արագության աստիճանները: Հետևաբար` կցորդիչ չկա: Միայն մեքենան դրեք «Վարել» ռեժիմի վրա:

Համակարգ, որն զգում է բնական լույսը, և ավտոմատ կերպով համապատասխանաբար միացնում կամ անջատում է լուսարձակները:

Թույլ է տալիս ֆիքսել ջերմաստիճանի նախընտրանքները (մոդելից կախված` դուք կարող եք առանձնահատուկ ընտրել վարորդի և ուղևորի համար): Մեկ անգամ ֆիքսելով առանձնահատուկ ջերմաստիճանը, խցիկը պահպանում է տվյալ ջերմաստիճանը` հաստատուն վերակարգավորումը ոչ-անհրաժեշտ դարձնելով :

Ճանապարհային մեքենայի կամ կցասայլի առավելագույն թույլատրելի ընդհանուր կշիռը` բեռնելիս, այսինքն՝ ներառյալ մեքենայի կշիռը, գումարած` վառելիքը, ուղևորները և ուղեբեռը:

Կիլոգրամներով չափված. սա մեքենայի ամբողջական կշիռն է` դատարկ վիճակում:

Ընդհանրապես օգտագործվում է որպես չափման միավոր, որպեսզի որոշեն մեքենայի արագանալու պոտենցիալը. այն է, թե որքան արագ պետք է մեքենան գնա, որ 10 վայրկյանում 0-ից մինչև 100կմ/ժ (60մղ/ժ) արագության հասնի:

Հենց այս հասարակ համակցմամբ էլ սկավառակային արգելակներն առջևի երկու անիվների վրա են: Սկավառակային արգելակն ունի երկու հիմնական բաղկացուցիչ` հարթ ռոտոր սկավառակը, որը պտտվում է անիվի հետ, և կալիպեր, որն անշարժ է: Երբ դուք արգելակում եք, կալիպերն իր ջերմակայուն (սա կարևոր է բարձր շփումային կցորդման պատճառով) արգելակի բարձիկները մխրճում է պտտվող սկավառակի երկու կողմերի դեմ, այդպիսով` դանդաղեցնելով/կանգնեցնելով անիվը: Այս արգելակները նաև օդափոխվում են, որպեսզի զովացնեն և՛ ռոտորը, և՛ կալիպերը: Թմբկաձև արգելակները համապատասխանում են հետևի անիվներին: Ինչպես անունն է առաջարկում, մակերեսային թմբկաձև մետաղյա ցիլինդր է կցված անիվի ներքին մակերևույթին, և պտտվում է դրա հետ: Երբ դուք արգելակում եք, կորացած արգելակի «ոտնակները» շփումային կցորդման երեսպատմամբ սեղմում են թմբուկի ներքին եզրը, որպեսզի մեքենան կանգնեցնեն:

Ամենածանր կցասայլը (իր իսկ արգելակման հնարավորությամբ), որով սահմանված է, որ մեքենան կարող է բուքսիր անել: Բուքսիրի հնարավորությունը հիմնված է մեքենայի կշռի վրա, գումարած` 70կգ-անոց վարորդ: Լրացուցիչ ուղևորների և/կամ ուղեբեռի ծանրությունը պետք է հանել կցասայլի առավելագույն կշռից:

Արտաժայթքման երկու խողովակ մեկի փոխարեն (որն ավելի տարածված է): Կախված երեսպատումից` դրանք լինում են քրոմապատ կամ փայլուն չժանգոտվող պողպատից:

Մեծություն, որը ցույց է տալիս մեքենայից դուրս շրջապատող օդի ջերմաստիճանը:

Արևապաշտպանիչ` հողմապակու վերևում, որը կարելի է ցած իջեցնել` վարորդի կամ առջևի ուղևորի աչքերն արևից պաշտպանելու համար. ուղևորի համար նախատեսված արևապաշտպանիչն առաջարկվում է լուսավորվող փոքր հայելու հետ:

Արևապաշտպանիչ` հողմապակու վերևում, որը կարելի է ցած իջեցնել` վարորդի կամ առջևի ուղևորի աչքերն արևից պաշտպանելու համար. առաջարկվում է լուսավորվող փոքր հայելու հետ:

Արևապաշտպանիչ` հողմապակու վերևում, որը կարելի է ցած իջեցնել` վարորդի կամ առջևի ուղևորի աչքերն արևից պաշտպանելու համար. առաջարկվում է փոքր հայելու հետ:

Առջևի անվահետքը` առջևի ձախ անիվի կենտրոնի և առջևի աջ անիվի կենտրոնի միջև ընկած հեռավորությունն է: Հետևի անվահետքը` հետևի ձախ անիվի կենտրոնի և հետևի աջ անիվի կենտրոնի միջև ընկած հեռավորությունն է: Դրանք միշտ չէ, որ նույնն են:

Մեքենա, որը «քաշվում» կամ վարվում է իր առջևի անիվներով, առավել քան «հրվում» է իր հետևի անիվներով, ինչպես հետաքարշ վարման դեպքում: Այս ուրվագծման դեպքում շարժիչը տեղադրված է վարող անիվների վրա, ինչը նշանակում է ավելի լավ քարշուժ ձյան դեպքում:

Դիմային վահանակի սարք, որը չափում է մեքենայի արագությունը կիլոմետր/ժամով կամ մղոն/ժամով: Անալոգ է համարվում, որովհետև թվատախտակները թվային չեն:


Պահում են խմիչքների տարաները: Սովորաբար տեղակայված են լինում բարձակի զոնայի կենտրոնում: Կախված երեսպատման մակարդակից` առաջարկվում են նաև մեքենայի հետնամասում:

Կախված մոդելից` կան տարատեսակ պահոցային բաժանմունքներ, որպեսզի ձեր իրերը դասավորեք մեքենայի բեռնախցիկում:

Վարորդի և առջևի ուղևորի նստատեղերի միջև պահոցային տարածք՝ արմնկակալի տակ՝ ավելի մեծ իրեր պահելու համար: Ներառում է բաժակակալներ:

Մեքենայի գագաթից մինչև ստորին գիծն ընկած ուղղահայաց տարածությունն է` ներառելով կամ բացառելով տանիքի ճաղաշարքի բարձրությունը:

Զգուշացնում է վարորդին, որ դռներից մեկը բաց է: Կարող է լինել ձայնային ազդանշան կամ նախազգուշացնող լապտերիկ:

Ուղեբեռի առավելագույն կշիռը, որը դուք կարող եք տանել տվյալ մեքենայում:

Դուք կարող եք բացել կամ ամբողջ ետնամուտքը, կամ կարող եք բացել միայն հետնամասի պատուհանի հատվածը: Սա առանձնահատկություն է Captiva մոդելում և օգտակար է, եթե դուք արդեն դասավորել եք մնացած բեռնատարածքը և ցանկանում եք մտնել կամ այլ իրեր տեղադրել այդտեղ:

Բացեք բեռնախցիկը մեքենայի ներսից` սեղմելով վարորդի կողքը գտնվող կոճակը:

Մեքենայի ետնամուտքը բացելու ավելի թեթև եղանակ է հպատախտակը, որը պահանջում է միայն մատների նուրբ հպում` անջատելու համար:

Կախված երեսպատումից, որ դուք ընտրել եք ձեր մեքենայի համար, բեռնախցիկի բռնակը կարող է լինել սև կամ ձեր մեքենայի թափքի գույն:

Էներգիայի անջատում` մեքենայի բեռնախցիկը բացելու համար:

Կախված ձեր ընտրած մոդելից` բեռնախցիկի հատակը կարող է իջեցվել, որպեսզի ձեր ուղեբեռի բաժանմունքի բեռնատարողությունը մեծանա, և ավելի բարձր իրեր բեռնվեն:

Մինչև ծանրոցի դարակը կամ պատուհանի գիծը հասնող բեռնախցիկի տարածության չափումը լիտրերով, եթե երկրորդ և երրորդ շարքի նստատեղերը (7-տեղանի մեքենաներում, ինչպիսիք են Orlando-ն և Captiva-ն) ծալված և հավաքված են:

Մինչև ծանրոցի դարակը կամ պատուհանի գիծը հասնող բեռնախցիկի տարածության չափումը լիտրերով, եթե երրորդ շարքի նստատեղերը (7-տեղանի մեքենաներում, ինչպիսիք են Orlando-ն և Captiva-ն) ծալված և հավաքված են:

Մինչև տանիքի գիծը հասնող բեռնախցիկի տարածության չափումը լիտրերով, եթե երրորդ շարքի նստատեղերը (7-տեղանի մեքենաներում, ինչպիսիք են Orlando-ն և Captiva-ն) ծալված և հավաքված են:

Մինչև ծանրոցի դարակը կամ պատուհանի գիծը հասնող բեռնախցիկի տարածության չափումը լիտրերով: Սա ստանդարտ ձև է` առանց որևէ նստատեղ ծալելու:

Մինչև ծանրոցի դարակը կամ պատուհանի գիծը հասնող բեռնախցիկի տարածության չափումը լիտրերով, եթե հետևի նստատեղերը ծալված և հավաքված են:

Մինչև տանիքի գիծը հասնող բեռնախցիկի տարածության չափումը լիտրերով, եթե երկրորդ և երրորդ շարքի նստատեղերը (7-տեղանի մեքենաներում, ինչպիսիք են Orlando-ն և Captiva-ն) ծալված և հավաքված են:

Corvette և Camaro փոխակերպելի մոդելներում սա այն ուղեբեռի ծավալն է, որը դուք կարող եք տանել, երբ մեքենայի տանիքն իջեցված է:

Ներքաշվող ծածկ, որը ուղեբեռի բաժանմունքի մի կողմից մյուսն է անցնում` պարունակությունը տեսադաշտից քողարկելով և արտաքին ջերմությունից պաշտպանելով:

Օգնում է ապահով պահել ավելի փոքր իրերը հետևի բաժանմունքի տարածքում և կանխում է դրանց այս ու այն կողմ շարժվելը:

Ֆիքսված է մեքենայի ուղեբեռի տարածքի վերևի պատուհանին` ստվեր առաջացնելու նպատակով:

Տե՛ս ABS-ն. 4-անիվ արգելակների հակաբլոկավորման համակարգի (ABS) դեպքում տեխնոլոգիան կիրառվում է բոլոր չորս անիվների համար, առավել քան միայն երկու վարող անիվների (տե՛ս նաև առջևի քարշակում)

ABS-ն (արգելակների հակաբլոկավորման համակարգ) ակտիվ անվտանգության համակարգ է: Երբ դուք ձեր ոտքը դնում եք արգելակող ոտնակին ABS-ն անիվների վրայի արգելակներին խանգարում է լիարժեքորեն փակվել: Փոխարենը` արգելակման գործողությունն ավելի պուլսանման է` շատ արագ հաճախականությամբ կրկնվող: Առավելությունն այն է, որ տեղապտույտի վտանգը մեծամասամբ նվազեցվել է, իսկ ղեկավարման կառավարումն` ուժեղացվել:

Բախման դեպքում կանխում է մեքենայի հիմնական մասի վնասումը: Բամփերները սովորաբար ներկվում են մեքենայի թափքի գույն:

Բենզինը, վառելիքի տեսակ է, որը դիզելի նման օգտագործվում է ներքին այրման շարժիչներում: Բենզինի շարժիչները դիզելային շարժիչներից փոքր-ինչ այլ կերպ են աշխատում, այդ իսկ պատճառով դուք չպետք է դիզելային վառելիքով լիցքավորեք բենզինով աշխատող շարժիչը, կամ` հակառակը: Բենզինը զտվում է չմշակված նավթից:


Ապակի, որը հատուկ գունավորված է արևի շլացնող լույսը նվազեցնելու համար:

Հեղուկ գազը (LPG), բենզինի նման, ստացվում է չմշակված նավթից և եռման ցածր աստիճան ունեցող ածխաջրածինների խառնուրդ է: Շրջակա ջերմաստիճանների դեպքում այն գտնվում է հեղուկ վիճակում: Հեղուկ գազն էականորեն ավելի էժան է, քան բենզինը և դիզելը, ինչը նշանակում է ավելի քիչ ընթացիկ ծախսեր: Հեղուկ գազն անվտանգ և հեշտ օգտագործվող է:


Ակտիվ անվտանգության համակարգ, զառիվայրի կառավարումը որոշ 4x4 մեքենաներում գոյություն ունեցող համակարգ է, որն ակտիվացվում է վարորդի կողմից: Զառիվայրի կառավարումը (ինչպես անունն է առաջարկում) օգնում է պահպանել մեքենայի ամուր կառավարումը` զառիթափով իջնելիս:

Կախված այն մոդելից, որ դուք ցանկանում եք գնել, գոյություն ունեն բազմապիսի դեկորատիվ, տարբեր գույների շերտագծեր, որոնք կարող են ամրացվել մեքենայի արտակազմվածքի վրա:

Դիզելային մասնիկների ֆիլտր (DPF), որը դիզելային արտաժայթքումից հեռացնում է փոքր փոշեհատիկները: Այն խոչընդոտում է այդ փոշեհատիկների արտահոսքը արտանետման խողովակի մեջ: Հավաքված մասնիկները ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է հեռացնել ֆիլտրի միջից:

Կախված ձեր ընտրած մոդելից և երեսպատումից` դռան բռնակները կարող են լինել սև կամ ձեր մեքենայի թափքի գույն, կամ քրոմ, ինչպես նաև ալյումինե:

Բոլոր դռները կարող են կողպվել և բացվել` պտտելով բանալին վարորդի կամ առջևի ուղևորի կողային դռան կողպեքի մեջ:

Անվտանգության համակարգ, որը խոչընդոտում է մեքենային կողպվելը, երբ բանալիները գործարկման մեջ են:

Խոչնդոտում է երեխաներին / հետևի նստատեղի ուղևորներին բացել մեքենայի հետևի դռները, երբ մեքենան շարժվում կամ անշարժ է: Փականը հիմնականում գործի է դրվում դռան եզրին գտնվող փոքր հարմարանքի միջոցով, որը մատչելի է միայն այն ժամանակ, երբ դուռը բաց է:

Հեռակառավարվող կենտրոնական փականը կարող է նաև առանձին բացել ետնամուտքը:


Ինչպես երբեմն կարևոր է անջատել ուղեծրային կայունության համակարգը (ESC) (օր.` ձյան ժամանակ վարելիս), որոշ մեքենաներ դիմային վահանակի վրա ունեն միացնել/անջատել կոճակը:

Անվտանգության եռակետ ամրագոտիները հարմարեցված են ուսից մինչև իրանի մյուս կողմը:

Եվրոպական արտանետումների չափանիշ, որը սահմանում է ԵՄ պետություններում վաճառվող նոր մեքենաների արտաժայթքման արտանետումների ընդունելի սահմանները:

Մեքենայի ամբողջական երկարությունը, որը չափվում է առջևի բամպերի ամենաառաջնային կետից մինչև հետևի բամպերի ամենավերջին կետը:

DOHC-ն, որը հայտնի է նաև որպես «երկու վերին բաշխման լիսեռներ», վերաբերվում է ցիլինդրների վերևում տեղակայված երկու բաշխման լիսեռներով շարժիչին: Լիսեռներից մեկը վառելիքն ուղղորդում է դեպի ներթող փականները, մինչդեռ մյուսը գործարկում է արտաժայթքման փականները: DOHC շարժիչը համարվում է ժամանակակից կառուցվածք ունեցող և արդյունավետ. Chevrolet մոդելների մեծ մասը մատակարարվում է դրանցով:

Միլիմետրերով չափում, ուղևորի գլխի գագաթային հատվածի և մեքենայի տանիքի ներսի մասի միջև ընկած տարածություն` չափված երրորդ շարքի նստատեղերի ուղևորների համար (7-տեղանի մեքենաներում, ինչպիսիք են Orlando-ն և Captiva-ն):

Միլիմետրերով հորիզոնական չափում մեքենայի երրորդ շարքի մեկ նստատեղի համար:


Ֆիզիկայում և մաթեմատիկայում օգտագործվող տերմին, որը նկարագրում է մեքենայի զանգվածի բաշխումը առջևի և հետևի միջև : Սա արդյունավետորեն նշանակում է նույնը, ինչ կշռի բաշխումը` տվյալ դեպքում:


Մեքենայի թափքածածկի երդիկ(օդանցք), որն էլեկտրակառավարմամաբ սահելով բացվում և փակվում է:

Կոճակի միայն մեկ հպումն ամբողջապես բացում է պատուհանը:

Կոճակի միայն մեկ հպումն ամբողջապես բացում կամ փակում է պատուհանը:

Կողային հայելիները հեռակառավարվում են ստույգ ճշգրիտ անկյան տակ` ապահովելով վարորդին լավագույն տեսանելիությունը: Էլեկտրական ջերմացուցիչով` հայելին արագորեն մաքրվում է, երբ դրսում խոնավ կամ ցուրտ է:

Կողային հայելիները կարող են էլեկտրակառավարմամբ կարգավորվել ստույգ ճշգրիտ անկյան տակ` լավագույն տեսանելիություն ապահովելով վարորդի համար, և ծալվել, որպեսզի մեքենան կայանելիս պաշտանվեն վնասվելուց:

Կողային հայելին հեռակառավարվում են ստույգ ճշգրիտ անկյան տակ` լավագույն տեսանելիությունապահովելով վարորդի համար: Էլեկտրական ջերմացուցիչով` հայելին արագորեն մաքրվում է, երբ դրսում խոնավ կամ ցուրտ է: Այլ լուսարձակների շլացնող լույսը նվազում է` էլեկտրաքրոմային մգացման շնորհիվ: Հայելիները նաև կարող են հեռակառավարմամբ ծալվել, որպեսզի մեքենան կայանելիս պաշտանվեն վնասվելուց:

Կողային հայելիները հեռակառավարվում են ստույգ ճշգրիտ անկյան տակ` լավագույն տեսանելիություն ապահովելով վարորդի համար: Էլեկտրական ջերմացուցիչով` հայելին արագորեն մաքրվում է, երբ դրսում խոնավ կամ ցուրտ է: Այլ լուսարձակների շլացնող լույսը նվազում է` էլեկտրաքրոմային մգացման շնորհիվ:

Հայտնաբերում է ձեր հետևում գտնվող մեքենայի լուսարձակի շլացնող լույսը: Առաջնակարգ էլեկտրաքրոմային զգայուն տեխնոլոգիան մգացնում է հայելին` ձեզ հետևի առավելագույն տեսանելիություն տալու համար:

Վաճառքի տեսակետից` ստանդարտ էներգոարդյունավետությունը գնահատող պիտակները պարտադիր պահանջ են բոլոր էլեկտրական կենցաղային սարքերի համար, որոնք էներգիա են սպառում (օրինակ` սառնարաններ, հեռուստացույցներ, այլն): Այս ցուցակը ներառում է նաև ավտոմեքենաները: Գնահատվող դասակարգերը լինում են A-ից մինչև G-ն, որտեղ A-ն առավելագույն էներգոարդյունավետն է, իսկ G-ն` նվազագույն էներգոարդյունավետը: Պիտակները հաճախորդին տրամադրում են նաև այլ օգտակար տեղեկատվություն, քանի որ դրանք ընտրություն են կատարում բազմապիսի մոդելների միջև:


Թույլ է տալիս վարորդին կարգավորել ղեկանիվի անկյունը` անձնական հարմարավետության համար:

Թույլ է տալիս վարորդին էլեկտրակառավարմամբ կարգավորել ղեկանիվի բարձրությունը և հեռավորությունը, ինչպես նաև անկյունը` անձնական հարմարավետության համար:

Թույլ է տալիս վարորդին կարգավորել ղեկանիվի բարձրություն/հեռավորությունը, ինչպես նաև անկյունը` անձնական հարմարավետության համար:


Նստատեղերի 3 շարք ունեցող որոշ մոդելներում 2-րդ շարքը կարելի է առաջ ծալել, որպեսզի ուղևորները հնարավորություն ունենան ավելի հեշտ անցնել 3-րդ շարք, կամ բեռների համար մեծ տարածք ստեղծելու համար:

4-աստիճանային ավտոմատ փոխանցման տուփ: Կարիք չկա ձեռքով փոխել արագության աստիճանները: Հետևաբար` կցորդիչ չկա: Միայն մեքենան դրեք «Վարել» ռեժիմի վրա:

Կախված այն բանից, թե ինչպիսի երեսպատում կընտրեք ձեր մեքենայի համար, կողային հայելիները կարող են լինել սև կամ մեքենայի թափքի գույնով երանգավորված, ինչպես նաև կարող են ունենալ կողային ցուցիչներ:

Տե՛ս ուլտրաձայնային հետընթաց կայանման ծրագիրը: Սենսորները ներկառուցված են բամփերի մեջ, որը ներկված է մեքենայի թափքի գույնով:

Մեքենայի կատարելագործված ծածկույթ, որը պարունակում է պիգմենտ և փոքր մետաղական փաթիլներ, ինչն արտացոլում է լույսը` տալով ուրիշ վիզուալ էֆեկտ: Առաջարկվում է որպես այլընտրանք` միագույն երանգին, որը չունի անդրադարձնող մետաղական փաթիլներ:

Մեքենայի թափքածածկի երդիկ(օդանցք), որը սահելով բացվում և փակվում է, կամ էլեկտրակառավարմամբ ծալվում է դեպի վեր:


Տարբեր արագությամբ էլեկտրակառավարվող խոզանակներ` կցված հետևի պատուհանին, որոնք դուք կարող եք ակտիվացնել` պարզ տեսանելիություն ունենալու համար:

Այն, ինչ դուք տեսնում եք ձեր հետևի տեսանելիության հայելու մեջ, գալիս է հետնամասում տեղադրված տեսախցիկից և պրոեկտվում է (առավել քան արտացոլում է): Ավտոմատ մգացնող տեխնոլոգիան հայտնաբերում է լուսարձակների շլացնող լույսը և համապատասխանաբար` մգացնում է հայելին:


Մեքենայի արտաժայթքող գազերում պարունակվող ածխաթթու գազի (CO2) արտանետումների քանակը, հիմնականում չափված գ/100կմ-ին:

Լիտրերով չափված. սա հեղուկ գազ (LPG) վառելիքի բաքի առավելագույն հնարավորությունն է:

Քաղաքային և քաղաքամերձ վարման դեպքում` նախապես սահմանված բանաձևով հաշվարկված հեղուկ գազ (LPG) վառելիքի ծախսի համակցված չափում, որն արտահայտվում է լիտրերով՝ 100 կիլոմետրի համար կամ մղոն/գալոնով (ՄԹ, ԱՄՆ):

Քաղաքից դուրս վարելիս օգտագործվող (LPG) վառելիքի քանակը` արտահայտված լիտրերով՝ 100 կիլոմետրի, կամ գալոնով` մղոնի համար (ՄԹ, ԱՄՆ):

Քաղաքային միջավայրում վարելիս օգտագործվող (LPG) վառելիքի քանակը` արտահայտված լիտրերով՝ 100 կիլոմետրի, կամ գալոնով` մղոնի համար (ՄԹ, ԱՄՆ):

Մի կողմից մյուս կողմն ընկած հեռավորությունն է` ներառելով կամ բացառելով երկու կողային հայելիների երկարությունը:

Հավելյալ անիվի և անվադողի կոմպլեկտ, որը տեղադրված է մեքենայում` անվադողի օդազրկման դեպքի համար. սովորաբար տեղադրվում է ձեր բեռնախցիկի հատակի տակ:

Համակարգ, որն ակտիվացված ժամանակ ավտոմատ կերպով անջատում է լուսարձակները ցերեկային լույսի առկայության դեպքում, և միացնում է` գիշերը կամ մութ պայմաններում:

Տարածությունը գետնի և մեքենայի ստորին ամենացածր հատվածի միջև (չհաշված` անիվները): Նաև կոչվում է գետնի բացակ:

Որոշում է լուսարձակների ճառագայթի պրոեկցիոն անկյան մակարդակը, որպեսզի համակշռի մեքենայի բեռնախցիկի ծանր բեռները, որոնք մեքենայի առաջամասը հրում են վերև և ստիպում են լուսարձակներին պրոեկտել վերնամասը: Ձեռքով կառավարվող է:

Մեքենայի կենտրոնական բարձակում էներգիայի ելք, որպեսզի էլեկտրական հարմարանքներ միանան, օրինակ` վերալիցքավորումը:

Լիաքարշ վարելու համակարգի տեսակ: Եթե առջևի վարող անիվը սկսում է սահել, ապա հետևի անիվներն ավտոմատ կերպով անցնում են մեքենան վարելու: AWD-ն կառավարվում է բորտ-համակարգիչներով:


Քաղաքային և քաղաքամերձ վարման դեպքում` նախապես սահմանված բանաձևով հաշվարկված վառելիքի ծախսի համակցված չափում, որն արտահայտվում է լիտրերով՝ 100 կիլոմետրի համար կամ մղոն/գալոնով (ՄԹ, ԱՄՆ):


Մեքենայի արտաժայթքող գազերում պարունակվող ածխաթթու գազի (CO2) արտանետումների քանակը, հիմնականում չափված գ/100կմ-ին:

Ձգում է ռադիոհաճախականությունը: Մոդելից կախված` անտենայի լարերը զետեղված են կամ առջևի հողմապակու, կամ հետևի հողմապակու, կամ էլ սփոյլերի վրա, որը նաև կոչվում է օդային:

Գործարկման բանալին կարող է իր մեջ ներծալվել` դառնալով իր չափսով ավելի փոքր:

Մասնիկների ֆիլտր` բաղկացած թելքային նյութերից, որը մեքենայի ներսից հեռացնում է թանձր գոյացությունները, ինչպիսին է փոշին:


Սա ձեռքով արգելակման այլընտրանք է: Ինչպես ավանդական ձեռքով արգելակումը, այնպես էլ էլեկտրակառավարվող կայանման արգելակումը հանդիսանում է երկրորդական արգելակ, որն օգտագործվում է մեքենան դիրքում պահելու համար, սովորաբար երբ այն կայանված է:

Ղեկանիվը կաշեպատ է, ինչը հարմար է բռնելիս, հատկապես` երկար ճանապարհորդությունների ընթացքում:

Ներկառուցված աուդիո համակարգի կառավարմամբ կաշեպատ ղեկանիվ:

Սպորտային նստատեղեր` պատրաստված ծակոտկեն կաշվից (բռնելու և շնչողություն ապահովելու համար) և մեքենայի կարգավորիչների էլեկտրական տակդիրներ և գոտկային հենարան:

Ակտիվ Վարող Համակարգը, որը նախագծված է ցուցադրական մեքենաների համար, նրբաճաշակ կայունության կառավարման համակարգ է, որն օգտագործում է սենսորներ` մեքենայի Հակաբլոկավորող արգելակման հետ միասին աշխատելու համար:

Վարորդի և առջևի ուղևորի նստատեղերի միջև պահոցային տարածք՝ արմնկակալի տակ՝ ավելի մեծ իրեր պահելու համար:

Օդափոխության համակարգի կառավարում, որը որոշում և պահպանում է ուղևորների հարկաբաժնի նախօրոք դրված ջերմաստիճանը:

Կողային հայելիները հեռակառավարվում են ստույգ ճշգրիտ անկյան տակ` լավագույն տեսանելիություն ապահովելով վարորդի համար: Էլեկտրական ջերմացուցիչով` հայելին արագորեն մաքրվում է, երբ դրսում խոնավ կամ ցուրտ է: Այլ լուսարձակների շլացնող լույսը նվազում է` էլեկտրաքրոմային մգացման շնորհիվ: Հայելիները նաև կարող են հեռակառավարմամբ ծալվել, որպեսզի մեքենան կայանելիս պաշտանվեն վնասվելուց:

Էքստրա թափքային վահանակի կոսմետիկ լրացում` հարմարեցված շեմքերի վրա, որը մեքենային տալիս է ավելի սպորտային տեսք:

Մեքենայի մատնանշված ուղղության տվյալների թվայնացված ցուցադրում:

Համակարգ, որն ավտոմատ կերպով հետևում և պահպանում է մեքենայի արագությունը:

Համակարգ, որն ավտոմատ կերպով հետևում և պահպանում է մեքենայի արագությունն ու սահմանափակումների արագությունը:

Կախված մոդելից` դուք կարող եք պատվիրել ձեր մեքենան կցասայլի հանգույցի ապահովմամբ, որը ձեզ թույլ կտա բուքսիր անել կցասայլեր և անվավոր շարժական տնակներ:


Համակարգ, որն օգտագործում է հետևի բամպերի մեջ տեղադրված ուլտրաձայնային սենսորները, հետընթացքի ժամանակ հայտնաբերում է մեքենայի հետևում մինչև 2.5 մետր հեռավորության վրա գտնվող անշարժ օբյեկտներ: Ձայնային նախազգուշացումն ահազանգում է ձեզ օբյեկտների մոտիկության մասին: Օգնում է կայանելիս կանխել անցանկալի հարվածները :

Նախագծված է, որպեսզի ապահովի ուժեղացված դեպի առաջ ուղղված լույս` մառախլապատ կամ վատ տեսանելիության եղանակային պայմաններում:

Կողային հայելիներ` ներկառուցված շրջադարձի ազդանշաններով

Կարպետից պատրաստված շարժական գորգեր` ձեր մեքենայի ներսը կեղտից պաշտպանելու համար: Հեշտ մաքրվող են:

3-րդ շարքը կարելի է առաջ ծալել` ստեղծելու համար լիարժեքորեն հարթ բեռնատարածք:

Կախված մոդելից` տարատեսակ պահոցային բաժանմունքներ կան, որպեսզի դասավորեք ձեր իրերը մեքենայի բեռնախցիկի հատակին:

Օգնում է ապահով կերպով տեղավորել ավելի փոքր իրերը հետևի բաժանմունքի տարածքում:

Հետընթացքային անիվների սահքը դրսևորող համակարգ` հաշվի առնելով քարշուժը ձյան վրա, ցեխին, թաց սահուն զառիվայրներին և սառույցին: Եթե հետևի անիվներից մեկը քարշուժ ունի (իսկ մյուսը չունի), էներգիան փոխանցվում է քարշուժ ունեցող անիվին, որպեսզի շարժի մեքենան:

Էլեկտրակառավարվող խոզանակներ` կցված հետևի պատուհանին, որոնք դուք կարող եք ակտիվացնել` պարզ տեսանելիություն ունենալու համար:

Վարորդը և առջևի ուղևորը կարող են էլեկտրակառավարմամբ բարձրացնել և իջեցնել հետևի պատուհանները:

Հետևի երկու կողային նստատեղերի միջև արմնկակալ և պահոցային տարածք` ավելի փոքր իրերի համար:

Ձեր մեքենան անձնավորելու միջոց` օգտագործելով մուգ երանգներ մեքենայի հետևի լույսերի վրա: Կարգավորվում է Եվրոպական օրենքներով:

Համակարգ, որն ավտոմատ կերպով դադարեցնում է ընթացքը` ըստ մեքենայի կրող բեռների:

Հետևի հողմապակու գոլորշու հեռացում, որն օգտագործում է էլեկտրական ջերմացնող ցանց` ապակու վրայից թանձրացած զանգվածը հեռացնելու համար:

Գլխի հենակները կցված են նստատեղի վերևում` նստողի գլխի հետնամասում: Առաջնային գործառույթը պատահարի դեպքում ողնաշարի կամ պարանոցի լուրջ վնասվածքը կանխելն է:

Հետևի նստատեղերը կարող են ծալվել` բեռների տարածքն ընդարձակելու համար:

Տեսալսողական հիշեցման համակարգ, որը բաղկացած է դիմային վահանակի վրա լույսից և բզզացող կամ զանգող հարմարանքից, որոնք վարորդին կամ ուղևորներին հիշեցնում են կապել ամրագոտիները:

Միլիմետրերով չափում, սա հետևի ուղևորի ոտքերի համար մատչելի տարածքի չափն է:

Շատ սպորտային մեքենաներ հագեցված են առջևի և հետևի սփոյլերներով, որպեսզի բարելավեն աերոդինամիկ գործողությունը` մեքենայի շուրջ օդի շարժի լավացման միջոցով: Սփոյլերի չափսը և գույնը կարող է կախված լինել ձեր ընտրած երեսպատման մակարդակից:

Լայնանկյուն ոսպնյակով հատուկ հայելի` տեղակայված հետևի տեսանելիության հայելու վերևում, որը թույլ է տալիս վարորդին վարելու ընթացքում տեսնել հետևում նստած բոլոր ուղևորներին` առանց շրջվելու:

Համակարգ, որը թույլ է տալիս վարորդին տեսնել անշարժ օբյեկտներն իրենց նավիգացիոն էկրանին, երբ նրանք մոտենում են` կուտակվելով դանդաղ արագությամբ:

Մեքենա, որը «հրվում» կամ վարվում է իր հետևի անիվներով, առավել քան «քաշվում» է իր առջևի անիվներով: Այսօր մեքենաների մեծ մասն առջևի քարշակմամբ են:

Տե՛ս առաջնադիրք մարտկոցներ: Ետնադիրք մարտկոցները պակաս ընդհանուր են և սովորաբար հարմարեցված են բեռնախցիկի մեջ:

Ձիաուժը` որպես տերմին, եկել է մեքենավարության ամենավաղ ժամանակներից, երբ մեքենայի հզորությունը չափվում էր ձիերի արագության համեմատ: Այսօր ևս գործածվելով` այն ավելի ճշգրիտ կերպով է որոշում, թե որքան հզոր է մեքենան շարժիչի մեկ լիտր տարողունակության դեպքում:


Կախված մոդելից և երեսպատումից` առաջարկվում է ներքին լուսավորությամբ և կողպեքով փոքր իրերի խցիկ:

Սովորական փոքր իրերի խցիկի վերևում գտնվող բավարար տարածքով փոքր բաժանմունք` փոքր իրեր պահելու համար: Բաժանմունքում կա MP3 նվագարկիչը մեքենայի աուդիոհամակարգին միացնելու ելք:


Հիդրավլիկ ղեկավարման նման, բայց հիդրավլիկ ճնշման վրա հույս դնելու փոխարեն, էլեկտրական շարժիչը, պտտող մոմենտով սենսորը, էլեկտրոնիկ կառավարման միավորը և ախտորոշումը գնահատում են վարման լարումը, որը պահանջում է ավելի քիչ ծանրություն և տարածություն: Փոփոխական օժանդակությունը արագությանն զգայուն ուժեղ վարման հնարավորություն է տալիս. հեշտ կայանում, բայց մայրուղիների արագության ավելի լավ զգացողություն:

Ղեկավարող մեխանիզմ` բաղկացած շարժանիվից, որը կապված է անիվներին միացած ատամնավոր ձողին: Երբ շարժանիվը պտտվում է վարող սռնակի միջոցով, այն շարժում է ատամնավոր ձողն այս կողմից այն կողմ` պտտելով անիվները: Կրեմալյերն ընդհանրապես կատարելագործում է ճանապարհի զգացողությունը մայրուղիների արագության դեպքում:

Հոսանքով ղեկավարումն ավելի թեթև և հեշտ է դարձնում վարելը: Վերահսկվող էներգիան ավելանում է ղեկավարող մեխանիզմին, և այդպիսով` վարորդը պետք է միայն թույլ ջանք գործադրի: Մասնավորապես` օգնող է, երբ ավտոմեքենան կամ անշարժ է, կամ շատ դանդաղ է ընթանում (օր.` կայանվելիս):

Հզորության ուժեղացուցիչով ղեկավարելու տեսակ, որը հանդիսանում է թույլ լարում ցածր արագության դեպքում, և ավելի ծանր լարում` ավելի մեծ արագության դեպքում, ճանապարհն առավել իրատեսական զգալու հնարավորություն տալով վարորդին:

Առջևի քարշակմամբ ուժեղացնող համակարգ, որը վարորդին թույլ է տալիս հաջորդաբար փոփոխել արագության աստիճանները ձեռքով` ղեկանիվի վրա գտնվող թիանման կառավարող լծակի միջոցով: Առկա է մրցարշավի և ցուցադրական մեքենաներում:

Մեքենավարելը դառնում է ավելի հարմարավետ և ավելի անվտանգ, քանի որ վարորդն այլևս կարիք չունի շրջվել և փոխել ռադիոկայանները, կարգավորել ձայնի բարձրությունը, փոխել աուդիո ռեժիմները կամ, կախված ձեր ընտրած մոդելից և երեսպատումից` վարորդը կարող է նաև պատասխանել Bluetooth ապահովմամբ հեռախոսին:

Ղեկավարող մեխանիզմ` բաղկացած շարժանիվից, որը կապված է անիվներին միացած ատամնավոր ձողին: Երբ շարժանիվը պտտվում է վարող սռնակի միջոցով, այն շարժում է ատամնավոր ձողն այս կողմից այն կողմ` պտտելով անիվները: Ընդհանուր առմամբ կատարելագործում է ճանապարհի զգացողությունը և վարորդի հարմարավետությունն ու կառավարումը:


Բազմաֆունկցիոնալ էկրանով համակարգիչ. վարորդին ապահովում է ճանապարհորդության մասին տեղեկատվությամբ, ինչպիսիք են օրինակ` հեռավորությունը, ճանապարհորդության ժամանակը, վառելիքի այրումը, միջին արագությունը, կուտակված մղոնները / կիլոմետրերը, անցած ժամանակահատվածը` վերջին ուղղումից հետո:


Ստանդարտ ավտոմոբիլային արտադրության մանկական անվտանգության նստատեղի հանդերձանք` մեքենայի հետևի կողային նստատեղերի համար: Թույլ է տալիս մանկական նստատեղը ճիշտ կերպով ամրացնել մեքենային` առավելագույն անվտանգություն ապահովելու համար:

Կառավարում է ջերմաստիճանը, խոնավությունը, մաքրությունը և շարժումը, իսկ եթե օդի որակի սենսորը ( AQS) ներառված է, ապա` նաև մեքենայում օդի մաքրությունը: Ջերմաստիճանը ձեռքով կարգավորելի է:

SOHC-ը վերաբերվում է մեկ բաշխման լիսեռով շարժիչին, որը գործարկում է վառելիքի և՛ ներթող, և՛ արտաժայթքող փականները: SOHC означает двигатель с одним распределительным валом, который приводит в движение как впускные так и выпускные клапаны.

Հեռակառավարվող կենտրոնական փական, որը հեռակառավարմամբ բացում է բոլոր դռները, բացի ետնամուտքից, որը բացվում է բանալիով:

Ձայնային նախազգուշացում` ահազանգում է ձեզ, որ ձեր լուսարձակները դեռ միացած են: Ձգանը գործի է դրվում, երբ դուք բանալին հանում եք գործարկումից:

Մեքենայի անիվները պտտվում են տարբեր արագություններով, գլխավորապես` անկյունները թեքվելիս: Դիֆերենցիալն է, որ թույլ է տալիս դրան աշխատել: Զովացնող համակարգը պաշտպանում է դիֆերենցիալին վնասվելուց:

Մխոցի շարժման հեռավորությունը, երբ այն ցիլինդրի մեջ հնարավոր ամենացածր դիրքից (BDC) հասնում է հնարավոր ամենաբարձր դիրքին (TDC):

Ցիլինդրի տրամագիծը կամ լայնությունը:

Նախագծված է ծխախոտի մոխրի կամ փոքր օգտագործված իրերի համար. կախված ձեր ընտրած մոդելից և երեսպատումից` առջևի մոխրամանը կարող է առաջարկվել ներկառուցված կրակայրիչով. մոխրամանները տեղակայված են մեքենայի առաջամասում և / կամ հետնամասում:

Քաղաքից դուրս վարելիս օգտագործվող վառելիքի քանակը` արտահայտված լիտրերով՝ 100 կիլոմետրի, կամ գալոնով` մղոնի համար (ՄԹ, ԱՄՆ):


Արբանյակային նավիգացիոն համակարգ, որը նախագծված է մեքենաներում օգտագործելու համար: Օգտագործելով GPS-ը, սարքը տեղակայում է մեքենայի դիրքը և կարող է առաջարկել ամենալավ ճանապարհային ուղղությունները դեպի այլ նպատակակետեր` հիմնվելով ձեր նախասիրությունների և երթևեկության պայմանների վրա:

Նստատեղի հիշողության փաթեթ, մտապահում է բազմաթիվ «նախակարգավորումներ» էլեկտրակառավարվող նստատեղերի, դրսի հայելիների տելեսկոպիկ ղեկասյան համար:

Նստատեղերի ծածկերը մասամբ կաշվից են, մասամբ` գործվածքից: Կախված մոդելից / երեսպատումից` կարելի է ընտրել գույնը, դիզայնը և նյութը:

Նստատեղերի ծածկերը մասամբ կաշվից են, մասամբ` գործվածքից: Կախված մոդելից / երեսպատումից` կարելի է ընտրել գույնը, դիզայնը և նյութը:

Նստատեղերի ծածկերը գործվածքից են: Կախված մոդելից / երեսպատումից` կարելի է ընտրել գործվածքի գույնը, դիզայնը և նյութը:

Կախված ձեր ընտրած մոդելից և երեսպատումից` վարորդի և առջևի ուղևորի նստատեղերն առաջարկվում են ջերմացուցիչով. ջերմությունը կարելի է անհատապես կարգավորել:

Երբ մեքենան հագեցված է նստատեղերի մեջ էլեկտրական գոտկային հատվածի և կողային տակդիրի հենարանով: Անջատիչները տեղակայված են նստատեղի բարձիկի կողային եզրագծի վրա: Էլեկտրակառավարումը տեղաշարժում է նստատեղը դեպի ճիշտ դիրք, մինչդեռ գոտկային հատվածի հենարանը կարգավորում է գոտկատեղին ապահովելու քանակը: Տակդիրի անջատիչը տեղաշարժում է նստատեղի թիկնակի թևերը դեպի ձեզ մոտ/հեռու:

Պահոցային գրպաններ` հարմարեցված վարորդի և առջևի ուղևորի նստատեղի թիկնակի հետնամասում: Իդեալական է գրքերի և լրագրերի համար:


Պասսիվ անվտանգության համակարգ, ուղեծրային կայունության համակարգը (ESC) կոմպյուտերացված տեխնոլոգիա է, որը կատարելագործում է մեքենայի կայունությունը` հայտնաբերելով և նվազագույնի հասցնելով տեղապտույտները: Երբ համակարգը հայտնաբերում է ղեկավարման կառավարման կորուստ, այն ավտոմատ կերպով կիրառում է արգելակները, որպեսզի օգնի մեքենային «ղեկավարվել» ճիշտ ուղղությամբ: Արգելակման գործողությունը կիրառվում է յուրաքանչյուր անիվի համար առանձին. առջևի կողային անիվի համար` հակա-գերսահք, կամ հետևի ներքին անիվի համար` հակա-ղեկավարության անկառավարելիություն: Կարճ ասած` այն օգնում է նվազագույնի հասցնել կառավարման կորուստը:

Սկսել/կանգնել համակարգ, որը բարձրացնում է վառելիքի արդյունավետությունը և արտանետումների գործողությունը` անջատելով շարժիչը, երբ մեքենան անշարժ է, չեզոք արագացման մեջ` առանց կցորդման: Հենց կցորդումը թուլանում է, շարժիչը կրկին գործի է դրվում: Կարելի է անջատել կոճակի հպումով:

Շարժիչի յուղը զովացնող համակարգ. օգտագործվում է, որպեսզի զովացնի մեքենայի ներքին այրման շարժիչի մյուս մասերը, ինչպիսիք են միացնող երկաթաձողերը, ծնկաձև լիսեռը, առանցքակալները, մխոցները և այլն:

Ցիլինդրները հիմնականում պարունակում են մխոցներ, որոնք մեքենայի այրման խոռոչների տակ են գտնվում: Ցիլինդրները կարող են դասավորվել տարբեր տեսքով. կամ «V»-աձև` երբ երկու ցիլինդրները զուգակցված են միասին, կամ «շարքով»` երբ դրանք դասավորված են առանձին, մեկը մյուսից հետո: Եթե դուք լսել եք «V8 շարժիչի» մասին, ապա դա նշանակում է, որ այն ունի չորս զույգ ցիլինդրներ: Շարքով կամ «ուղղաձիգ»՝ նշանակում է, որ ցիլինդրները դասավորված են առանձին:

Շրջանի տրամագիծը, որը ստեղծվում է առջևի կողային անիվի կողմից` ամբողջական պտույտ կամ ամբողջական ղեկավարման շրջարգելակ կատարելիս:


Տարածք խնայող պահեստային անվադողերն ավելի փոքր են, քան սովորական անվադողերը, կշռում են ավելի քիչ, և բեռնախցիկում այդքան տեղ չեն զբաղեցնում : Սակայն դրանք նախագծված չեն երկար հեռավորություն վարելու համար, և դրանցից շատերն ունեն առավելագույնը մոտ 50 մղ/ժ (80կմ/ժ) արագություն: Խնդրում ենք առավել մանրամասն տեղեկություններ քաղել ձեր անհատական մեքենայի ձեռնարկից:

Միլիմետրերով չափում, սա երրորդ շարքի նստատեղերի ուղևորների ոտքերի համար մատչելի տարածքի չափն է (7-տեղանի մեքենաներում, ինչպիսիք են Orlando-ն և Captiva-ն):


Շարժիչի յուղման համակարգ, երբ յուղը գտնվում է առանձին յուղի բաքում, ինչն ավելի գերադասելի է, քան երբ սովորաբար յուղաման է օգտագործվում: Սա թույլ է տալիս, որ շարժիչը տեղակայված լինի ավելի ցածր շասսիներում: Ցուցադրական մեքենաներում մյուս առավելությունն այն է, որ այն ոչնչացնում է վնասակար յուղի պակասը, երբ մեքենան արագություն է հավաքում, արգելակում և մանևրում է:


Պատուհանների ծածկոցներ` արևի լույսը կառավարելու, լրացուցիչ հերմետիզացիա ապահովելու, գաղտնիությունը երաշխավորելու կամ ուղղակի դեկորատիվ նպատակների համար:

Քրոմից պատրաստված դեկորատիվ նեղ շերտ` հարմարեցված կողային հայելիների տակի մասում:

Առջևի հակամառախուղային լապտերներն ապահովում են լայն, ուղղանկյունաձև լույսի ճառագայթ, և հիմնականում նպատակային և ցածրադիրքային են: Դրանք նախատեսված են օգտագործվելու ցածր արագության դեպքում, որպեսզի անձրևի, մառախուղի, փոշու և ձյան պատճառով առաջացած վատ տեսանելիության պայմաններում ավելացնեն ճանապարհի մակերևույթի և մայթեզրերի վրա ուղղորդված լուսավորությունը: Հետևի հակամառախուղային լապտերները կարմիր են և ստեղծված են, որպեսզի հետևի մյուս վարորդների համար մեքենան դարձնեն որքան հնարավոր է տեսանելի:

Հատուկ լուսարձակ լապտերներ, որոնք ուժեղացնում են գիշերային տեսանելիությունը և մեքենայի տեսքը:


Ծածկում է ռադիատորը, բայց թույլ է տալիս, որ դրա ներսում օդը զովացնի շարժիչը (Volt-ն ունի փակված ցանց): Կախված ձեր ընտրած մոդելից և երեսպատումից` ցանցը կարող է լինել թափքի գույն, սև կամ քրոմային շրջագծով:

Աուդիոհամակարգի վահանակի հետևում քողարկված` սա փոքր իրերի համար նախատեսված բաժանմունք է: Կախված ձեր ընտրած մոդելից և երեսպատումից` առաջարկվում է USB/aux-in ելքերով:

Տանիքի երկու զուգահեռ ճաղաշարքի կոմպլեկտ, որին ամրացվում են այլ մասնագիտական ամրաններ, օր.` հեծանվի ամրաններ, դահուկների ամրաններ և այլն: Կախված ձեր ընտրած երեսպատումից` ճաղաշարքը սև կամ արծաթագույն է:


Ներքին դիզայնի հիմնական տարր. շրջակա կապույտ լուսավորումը լավացնում է դիմային վահանակի վրայի բազմապիսի թվատախտակների և կոճակների արտաքին տեսքը:

Հարմարանք, որը պայծառացնում է դիմային վահանակի լուսավորությունը:

Արժեք, որը ներկայացնում է շարժիչի այրման խոռոչի ծավալի հարաբերակցությունն իր ամենամեծ արտադրողականությունից մինչև իր ամենափոքր արտադրողականությունը: Մխոցավոր շարժիչի դեպքում այն հարաբերակցություն է` ցիլինդրի ծավալի ու այրման խոռոչի միջև, երբ մխոցն իր շարժի ներքևում է, և այրման խոռոչի ծավալի միջև, երբ մխոցն իր շարժի վերևում է: Շարժի ներքևում գտնվելիս` ցիլինդրը պարունակում է 1000սմ/խրդ օդ, իսկ շարժի վերևում` 100սմ/խրդ օդ, այդպիսով` ճնշման հարաբերակցությունը կլինի 10:1:

Միլիմետրերով հորիզոնական չափում մեքենայում մեկ նստատեղի համար: Առջևի և հետևի շարքի ուսագլխի տեղերը սովորաբար տարբեր են:

Սարք, որը ցույց է տալիս շարժիչի զովացուցիչի ջերմաստիճանը: Նախազգուշացնող լույսը վառվում է, երբ զովացուցիչը կամ չափազանց տաք է, կամ նվազում է: Անտիֆրիզով խառնած լիքը ջուր լցրեք: Սովորաբար դուք կարող եք գնել այս պատրաստի խառնուրդը:

Առջևի և հետևի խցիկների լույսեր, որոնք միանում են, երբ դռները փականից հանած և բաց են, նաև, կախված մոդելից` ուղեբեռի բաժանմունքում: Լույսերն անջատվում են, երբ մեքենան գործի է դրվում կամ, երբ մեքենան կրկին կողպվում է:

Անցքերն օգտագործվում են ջերմացնելիս, օդափոխելիս և օդորակելիս` օդը ներս բերելու և հեռացնելու համար. դրանք գտնվում են մեքենայի առջևում և հետևում:

Կողային հայելիները կարող են ձեռքով կառավարվել ստույգ ճշգրիտ անկյան տակ` լավագույն տեսանելիություն ապահովելով վարորդի համար, և ծալվել, որպեսզի մեքենան կայանելիս պաշտանվեն վնասվելուց:


Բացում է վառելիքի բաքի դռնակը ներսից:

Լիտրերով չափված. սա վառելիքի բաքի առավելագույն հնարավորությունն է:

Սարք, որը ցույց է տալիս բաքում մնացած վառելիքի քանակը: Նախազգուշացնող լույս, որը կարմրում և միանում է, երբ վառելիքը վերջանում է:

Այլ լուսարձակների շլացնող լույսը նվազում է` էլեկտրաքրոմային մգացման շնորհիվ:

Արմնկակալը կցված է վարորդի նստատեղին, որպեսզի հենարան լինի բազկի համար: Ապահովում է հարմարավետություն` երկար ուղևորությունների ժամանակ:

Վարորդը և առջևի ուղևորը կարող են անհատապես էլեկտրակառավարմամբ կարգավորել նստադիրքը 4 տարբեր կերպ. տեղաշարժել նստատեղը առաջ/հետ, նստատեղի թիկնակն իջեցնել/բարձրացնել:

Վարորդի՝ էլեկտրակառավարմամբ աշխատող նստատեղ, որը վարորդին և առջի ուղևորին հնարավորություն են տալիս ընտրել նստատեղի 6 դիրքերի տարբերակ: Տեղաշարժեք նստատեղը առաջ / հետ, թեքեք նստատեղի բարձիկը վերև կամ ներքև և նստատեղի թիկնակի դիրքը փոխեք դեպի առաջ / դեպի հետ:

Վարորդը և առջևի ուղևորը կարող են ձեռքով կարգավորել նստադիրքը 6 տարբեր կերպ. տեղաշարժել նստատեղը առաջ/հետ, նստատեղի թիկնակն իջեցնել/բարձրացնել, թեքել նստատեղի բարձիկը վերև/ներքև:

Վարորդը և/կամ առջևի ուղևորը կարող են ձեռքով կարգավորել թիկնակի ճնշումը գոտկատեղին (պոչուկի շրջանում)` առավել հարմարավետություն և հենարան ապահովելու համար:

Վարորդը կարող է անհատապես էլեկտրակառավարմամբ կարգավորել նստադիրքը 8 տարբեր կերպ. տեղաշարժել նստատեղը առաջ/հետ, նստատեղի թիկնակն իջեցնել/բարձրացնել, տեղաշարժել նստատեղի բարձիկները վերև կամ ներքև, կամ առաջ/հետ:

Տեղեկատվական էկրան, որը վարորդին տեղեկատվություն է հաղորդում` ներառյալ դրսի ջերմաստիճանը և մեքենայի հեռավորությունը: Նաև ցույց է տալիս նախազգուշացումները, եթե դռները կամ բեռնախցիկը բաց են կամ, եթե մեքենայի վառելիքը վերջանում է.կախված է մոդելից և երեսպատումից:

Պասսիվ անվտանգության համակարգ. ամրագոտիների նախաձգիչներն աշխատում են բախման դեպքում` քաշելով ձգանը, որպեսզի ամրագոտիները պրկվեն կես վայրկյանում: Սա նվազեցնում է ամրագոտու թուլացումը և օգնում է, որ ուղևորները պատշաճ կերպով ամուր կապված մնան:

Վարորդին և առջևի ուղևորին պաշտպանող պասսիվ անվտանգության համակարգեր: Վարորդի անվտանգության բարձիկը ներփակված է ղեկանիվի ներսում, մինչդեռ առջևի ուղևորի անվտանգության բաձիկը ներփակված է դիմային վահանակի մեջ և ավելի մեծ է, որովհետև այն ավելի հեռու է գտնվում առջևի ուղևորից: Դրանք փքվում են` օգտագործելով փոքր պայթուցիկ լիցք, երբ սենսորները հայտնաբերում են մեծ հարված: Ստեղծված են ամրագոտիների հետ միասին օգտագործվելու համար: Նայեք Cruze թեստային վթարի տեսահոլովակը:

Տե՛ս անվտանգության բարձիկներ. վարորդ և ուղևոր: Կողային հարվածից պաշտպանող անվտանգության բարձիկները տեղակայված են առջևի երկու նստատեղերում և կողային հարվածի դեպքում փքվում են` ուղևորներին պաշտպանելու համար:


Հայտնի է նաև որպես պտույտի հաշվիչ. տախոմետրը վարորդին ցույց է տալիս շարժիչի արագությունը մեկ րոպեում կատարած պտույտներով, և օգտակար է մրպ օպտիմալ վարելու համար (արագության աստիճանները փոխելու միջոցով): Կախված ձեր ընտրած մոդելից` տախոմետրը տեղակայված է դիմային վահանակի վրա կամ նրա մոտ, կամ վերևի էկրանին, որը նախագծված է հողմապակու վրա:

Ծանրության առավելագույն չափը, որը թույլատրված է բեռնել մեքենայի տանիքին` մեքենայի կայունությունը պահպանելու համար:

Թույլ է տալիս վարորդին կարգավորել ղեկանիվի բարձրությունն ու հեռավորությունը` անձնական հարմարավետության համար:


Ուժեղությունը նվազեցված լապտերներ` մեքենայի առաջամասում, որոնք ավտոմատ կերպով լուսավորվում են, երբ մեքենան անցնում է վարելու: Դրանք մեքենան դարձնում են առավել հեշտ տեսանելի ցերեկային տարատեսակ պայմաններում` ներառյալ մառախուղը, անձրևը, մթնշաղը և պայծառ արևի լուսը:


Փականները բացվելու և փակվելու միջոցով կարգավորում, ուղղորդում կամ կառավարում են վառելիքի հոսքը` օգտագործելով ճնշման տարբերությունները, որպեսզի ուղղորդեն հոսքը: Մեքենաներում շարժիչը կարող է յուրաքանչյուր ցիլինդրի համար ունենալ 2 կամ 4 փական` կախված մեքենայի տեսակից:

Կաշեպատ փոխանցման տուփի լծակ:


Պահոցային բաժանմունք վարորդի և առջևի ուղևորի դռների մեջ, նախատեսված՝ քարտեզների և ուղեցույցների նման իրերի համար:

Քաղաքային միջավայրում վարելիս օգտագործվող վառելիքի քանակը` արտահայտված լիտրերով՝ 100 կիլոմետրի, կամ գալոնով` մղոնի համար (ՄԹ, ԱՄՆ):


Օդի որակի սենսորը վերահսկում է մեքենայում օդի մաքրությունը:

Ճանապարհորդության սկզբում վարորդի կողմից ֆիքսված` սա ձեզ ասում է, թե որքան հեռու եք դուք ուղևորվել` մղոններով կամ կիլոմետրերով:


Ունիվերսալ սերիական ավտոբուս. հնարավորություն է տալիս վարորդին միացնել ցանկացած համակարգչային արտաքին հարմարանքներ, ինչպիսիք են թվային տեսախցիկները, շարժական մեդիա նվագարկիչները, դիսկի հաղորդակները և ցանցային ծայրապանակները` հաղորդակցվելու և էլեկտրաէներգիա մատակարարելու համար:

Հնարավորություն է տալիս մեքենայի վարորդին USB-ի միջոցով միացնել իր iPod/MP3 նվագարկիչը և գործարկել այն` օգտագործելով մեքենայի աուդիո համակարգը: