Նախորդը
Հաջորդը

     Սպասարկում և երաշխիք


Վստահելի որակ՝ մրցունակ գնով

Chevrolet-ում մենք ձգտում ենք գերազանց սպասարկում ապահովել մեր հաճախորդների համար: Մեր հմուտ մասնագետներն ամեն ինչ կանեն, որպեսզի ձեր ավտոմեքենան սպասարկվի, նորոգվի և ընդհանուր առմամբ լավագույն վիճակում պահվի: Chevrolet-ի արտոնված Վերանորոգման կենտրոններում մասնագետներն օգտագործում են միայն արտադրողի կողմից հավանության արժանացած մասեր:


Chevrolet- ն ցանկանում է, որ անհոգ վայելեք ձեր մեքենան:
Սկսած մեր մեքենաներից որևէ մեկը գնելուց մինչև դրա սպասարկումը և, անհրաժեշտության դեպքում, երաշխիքային վերանորոգում ստանալը՝ մենք ցանկանում ենք, որ այդ գործընթացը լինի պարզ ու հարմարավետ՝ առանց թաքնված ծախսերի: Ձեր մեքենան Chevrolet-ում սպասարկելն ու նորոգելը հիմա ավելի շահավետ է, քան երբևէ` այս հոյակապ նորամուծությունների շնորհիվ: Իմացեք ավելին Սպասարկման և Երաշխիքային առաջարկների մասին, որոնք տրամադրվում են մեր Արտոնագրված սպասարկման փորձագետների կողմից:

     Chevrolet-ի սպասարկման
     ցանցը


Ցանկանու՞մ եք ապահովել ձեր Chevrolet-ի կամ Daewoo-ի գերազանց վիճակը և անվտանգությունը ողջ ատրվա ընթացքում:  Սպասարկեք և նորոգեք ձեր մեքենան Chevrolet-ի Արտոնագրված սպասարկման որևէ կենտրոնում:

  • Հանգիստ եղեք՝ իմանալով, որ միմիայն որակյալ մասնագետներն են զբաղվում ձեր մեքենայով` օգտվելով հատուկ գործիքներից:
  • Համոզված եղեք՝ օգտագործվում են բացառապես Chevrolet-ի օրիգինալ պահեստամասեր 2 տարվա երաշխիքով:
  • Խնայեք ձեր գումարը ֆիքսված գնային առաջարկների շնորհիվ:

Սպասարկման միջնաժամկետները ճշտելու համար օգտվեք ձեր սեփականատիրոջ ձեռնարկից:

    Հաճախորդներիի սպասարկում


Կարո՞ղ ենք ձեզ օգնել: Դիմեք մեզ:

Կորցրե՞լ եք ձեր սեփականատիրոջ ձեռնարկը: Ուզու՞մ եք ինչ-որ մեկի հետ խոսել ձեր մեքենայի մասին: Chevrolet-ն կարևորում է, որ դուք լիարժեք բավարարված լինեք: Մենք ունենք հարմարություններ, ներկայացուցիչներ, մասնագետներ, գործիքներ և թարմացվող տեղեկատվություն` հավուր պատշաճի պատասխանելու ձեր հարցերին կամ մտահոգություններին:


Որպես այլընտրանք՝ դուք կարող եք մեզ դիմել նաև էլ. փոստով:

Խնդրում ենք էլեկտրոնային նամակում ներառել ձեր ավտոմեքենայի նույնականացման համարը և ձեր հեռախոսահամարը` ձեր հարցմանն արդյունավետորեն պատասխանելու համար: